https://arm.sputniknews.ru/20220307/khramvortum-iravitshaky-kajun-e-khutshap-chka-gjughapet-39496283.html
Խրամորթում իրավիճակը կայուն է, խուճապ չկա. գյուղապետ
Խրամորթում իրավիճակը կայուն է, խուճապ չկա. գյուղապետ
Sputnik Արմենիա
Խրամորթի գյուղապետը հերքեց սոցիալական ցանցերում բնակչության տարհանման մասին լուրերը՝ դրանք անվանելով ծիծաղելի։ 07.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-07T21:24+0400
2022-03-07T21:24+0400
2022-03-07T21:30+0400
խրամորթ
արցախ
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25415889_0:43:1600:943_1920x0_80_0_0_49b6afba3f8e69167a8106260be8c349.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։Այսօր կեսօրին ադրբեջանական զինուժը հրետակոծել էր գյուղի գերեզմանատունը հրետանային զինատեսակներից և ականանետերից։ Հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը փոխանցվել էր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։Գյուղի բնակիչներից մեկը ևս հաստատեց, որ իրավիճակը կայուն է։«Մեզ չեն տեղահանում, բոլորս գյուղում ենք»,– Sputnik Արմենիային ասաց Խրամորթի բնակիչ Գոհար Գրիգորյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետ։
խրամորթ
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25415889_144:0:1457:985_1920x0_80_0_0_4eb329e9244e04dcd907a25e736cdc1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խրամորթ բնակչություն տարհանում լուրեր սուտ գյուղապետ
խրամորթ բնակչություն տարհանում լուրեր սուտ գյուղապետ
Խրամորթում իրավիճակը կայուն է, խուճապ չկա. գյուղապետ
21:24 07.03.2022 (Թարմացված է: 21:30 07.03.2022) Խրամորթի գյուղապետը հերքեց սոցիալական ցանցերում բնակչության տարհանման մասին լուրերը՝ դրանք անվանելով ծիծաղելի։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։
Այսօր կեսօրին ադրբեջանական զինուժը հրետակոծել էր գյուղի գերեզմանատունը հրետանային զինատեսակներից և ականանետերից։ Հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը փոխանցվել էր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։
«Այս պահին իրավիճակը կայունացել է, գյուղում խուճապային տրամադրություններ չկան, Խրամորթն ապրում է իր կյանքով»,- ասաց Աբրահամյանը։ Միաժամանակ նա հերքեց սոցիալական ցանցերում բնակչության տարհանման մասին լուրերը՝ դրանք անվանելով ծիծաղելի։
Գյուղի բնակիչներից մեկը ևս հաստատեց, որ իրավիճակը կայուն է։
«Մեզ չեն տեղահանում, բոլորս գյուղում ենք»,–
Sputnik Արմենիային ասաց Խրամորթի բնակիչ Գոհար Գրիգորյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:
Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը
կիրառել է ականանետ։