https://arm.sputniknews.ru/20220307/hhum-kvorvonavirusi-dem-ambvoghjapes-patvastvatsneri-tivy-100-000-in-e-mvotenum-39461222.html
ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվածների թիվը 100 000-ին է մոտենում
ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվածների թիվը 100 000-ին է մոտենում
Sputnik Արմենիա
Հայաստանում ավելի քան 20 հազար մարդ է կորոնավիորուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ընդունել։ 07.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-07T10:30+0400
2022-03-07T10:30+0400
2022-03-07T10:33+0400
հայաստան
կորոնավիրուս
պատվաստում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1f/34857367_0:129:1600:1029_1920x0_80_0_0_110d2cdc7d5037965af62ca3eedda4f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Մարտի 6-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 059 831 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը։Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը, երբ երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։2021թ–ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։2022թ–ի մարտի 2–ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1f/34857367_29:0:1572:1157_1920x0_80_0_0_a7614db3e42eaa1e2ab6c28e74ccc1d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կորոնավիրուս, պատվաստում
հայաստան, կորոնավիրուս, պատվաստում
ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվածների թիվը 100 000-ին է մոտենում
10:30 07.03.2022 (Թարմացված է: 10:33 07.03.2022) Հայաստանում ավելի քան 20 հազար մարդ է կորոնավիորուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Մարտի 6-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 059 831 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է
առողջապահության նախարարությունը։
Ըստ գերատեսչության` կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափով պատվաստվել են 1 095 082 անձ, իսկ ամբողջապես պատվաստված է 936 227 մարդ։ Բացի այդ, 26 327 քաղաքացի էլ բուստեր դեղաչափ է ընդունել։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից
Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը, երբ երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։
Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները`
նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։
Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
2021թ–ի դեկտեմբերի 17-ին
հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։
2022թ–ի մարտի 2–ին դիմակ դնելու
պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: