https://arm.sputniknews.ru/20220307/haj-zinvornern-inzhenerakan-ashkhatanqner-en-katarel-erb-hakarakordy-sksel-e-krakel-qk-39488106.html
Հայ զինվորներն ինժեներական աշխատանքներ են կատարել, երբ հակառակորդը սկսել է կրակել. ՔԿ
Հայ զինվորներն ինժեներական աշխատանքներ են կատարել, երբ հակառակորդը սկսել է կրակել. ՔԿ
Sputnik Արմենիա
Հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողը 32 տարեկան է։ 07.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-07T19:07+0400
2022-03-07T19:07+0400
2022-03-07T19:07+0400
քրեական գործ
զոհ
զինծառայող
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայ զինծառայողները N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելիս են եղել, երբ ադրբեջանական կողմը կրակել է նրանց ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` անդրադառնալով այսօր տեղի ունեցած սահմանային միջադեպին։ՀՀ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 1 զինվոր մահացել է, մյուսը` վիրավորվել։ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆՔԿ–ն հայտնում է, որ պայմանագրային զինծառայող, շարքային (ծնված 1990թ.) ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բժշկական կենտրոն:ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 13-րդ կետերով` սպանության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ 1985թ. ծնված Հրաչ Արամի Մանասարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրեական գործ, զոհ, զինծառայող, հհ քննչական կոմիտե
քրեական գործ, զոհ, զինծառայող, հհ քննչական կոմիտե
Հայ զինվորներն ինժեներական աշխատանքներ են կատարել, երբ հակառակորդը սկսել է կրակել. ՔԿ
Հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողը 32 տարեկան է։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայ զինծառայողները N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելիս են եղել, երբ ադրբեջանական կողմը կրակել է նրանց ուղղությամբ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` անդրադառնալով այսօր տեղի ունեցած սահմանային միջադեպին։
ՀՀ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 1 զինվոր մահացել է, մյուսը` վիրավորվել։
ՔԿ–ն հայտնում է, որ պայմանագրային զինծառայող, շարքային (ծնված 1990թ.) ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բժշկական կենտրոն:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 13-րդ կետերով` սպանության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ 1985թ. ծնված Հրաչ Արամի Մանասարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։