https://arm.sputniknews.ru/20220307/ararat-mirzvojany-kmasnakci-antaliaji-divanagitakan-fvorumin-39473145.html
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը կմեկնի Թուրքիա, որտեղ դիվանագիտական համաժողով է անցկացվելու։ 07.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-07T14:47+0400
2022-03-07T14:47+0400
2022-03-07T14:51+0400
արարատ միրզոյան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0e/34297141_0:165:1600:1065_1920x0_80_0_0_fd2e7eb6896c443ef8ccfb7bdd2a77df.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը որոշել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։Հիշեցնենք` փետրվարի 4-ին թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի ուշ մեկնաբանելով լուրը` ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։Օրեր անց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվելիք ի դիվանագիտական 2-րդ ֆորումին Հայաստանից մասնակցելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0e/34297141_125:138:1360:1065_1920x0_80_0_0_e346f08ea18cd37096f6530bbfba1e18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան ագն խոսնակ թուրքիա անթալիա
արարատ միրզոյան ագն խոսնակ թուրքիա անթալիա
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
14:47 07.03.2022 (Թարմացված է: 14:51 07.03.2022) ՀՀ արտգործնախարարը կմեկնի Թուրքիա, որտեղ դիվանագիտական համաժողով է անցկացվելու։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը որոշել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին»,–
Facebook–ում գրել է Հունանյանը։
Հիշեցնենք` փետրվարի 4-ին թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ
Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի ուշ մեկնաբանելով լուրը`
ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։
Օրեր անց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվելիք ի դիվանագիտական 2-րդ ֆորումին
Հայաստանից մասնակցելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։