00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Այս պահին Ուկրաինայի հետ դադարեցված է երկկողմ պայմանագրերի կնքումը. Աղաջանյան

Այս պահին Ուկրաինայի հետ դադարեցված է ներկրման և արտահանման պայմանագրերի կնքումը. Աղաջանյան
Բաժանորդագրվել
«Ապավեն» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ուկրաինական ճգնաժամն ինչ ազդեցություն է թողել հայ բեռնափոխադրողների աշխատանքի վրա։
Բեռնափոխադրումների ուկրաինական ուղղությունը պատերազմի արդյունքում բնականաբար տուժել է, նոր երկկողմ գործարքներ չեն կնքվել։ Այն բեռնատարները, որոնք այս ընթացքում հասել էին Չեռնոմորսկի նավահանգիստ, բեռնաթափվել են տեղում կամ հարևանությամբ գտնվող Օդեսայում, թեև ոմանց վերջնական ուղղությունն ընդգրկում էր տարբեր քաղաքներ, այդ թվում`Կիև։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իրավիճակն այսպես նկարագրեց «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։
Նրա տեղեկացմամբ` որոշ գործողություններ կատարելուց հետո հաջողվել է հայկական մեքենաները տարհանել դեպի Մոլդովա։ Կան նաև դեպի Հայաստան ժամանող բեռնատարներ, որոնք բարձված վիճակում այսօր էլ գտնվում են Ուկրաինայի տարածքում։ Ընկերությունը փորձել է առավելագույնս ապահովել անվտանգությունը` նրանց տեղաբաշխելով համապատասխան կայանատեղիներում։ Այս պահին դադարեցված է ներկրման և արտահանման հետ կապված նոր պայմանագրերի կնքումը։
«Երեկվա դրությամբ Ուկրաինայում մնացել էին մեր մեքենաներից չորսը։ Պատերազմական գործողություններից առաջ նրանց թվաքանակը 11–ն էր, յոթ մեքենայի տարհանման հետ կապված հարցերը լուծեցինք։ Բարեբախտաբար մինչ օրս որևէ կորուստ չունենք, թեև եղել է մեկ դեպք, երբ ուկրաինական բանակի համազգեստով զինվորականներ մտել են Չեռնոմորսկի ավտոկայանատեղի, բացել են բոլոր մեքենաները, ոչ միայն մերը, պոկել են կապարակնիքները, թեև դրա իրավունքն ունեն միայն մաքսային ծառայության աշխատակիցները։ Գրեթե բոլոր մեքենաներից ոչ զգալի քանակով վերցրել են ապրանքների նմուշներ, այդ թվում 10 շիշ հայկական կոնյակ, բայց դե ընդհանուր ծավալի մեջ դա կարելի է նույնիսկ կորուստ չհամարել»,– ասաց «Ապավեն» ընկերության գործադիր տնօրենը։
Աղաջանյանի խոսքով` փորձ է արվում իրավիճակից դուրս գալու համար գտնել տարբեր լուծումներ։ Ընկերությունը դեռ Կիևում տեղակայված դեսպանատան օգնությանը չի դիմել, որովհետև հույսը դնում է սեփական ուժերի վրա։
Այդուհանդերձ, բիզնեսի հիմնական ուղղությունն, ըստ Աղաջանյանի, Ուկրաինան չէ, իրենք ավելի շատ զբաղվում են կոնտեյներային փոխադրումներով եվրոպական ու հեռավորարևելյան երկրների հետ, իսկ ավտոփոխադրումները կազմում են շրջանառության 10-15 տոկոսը։
«Ընդհանրապես նման իրավիճակում ՀՀ–ի համար հնարավորություն է բացվել օգտագործելու սեփական կապերը ԵԱՏՄ պետությունների հետ`մեծացնելով առաքվող բեռների քանակը դեպի այդ երկրներ, հատկապես Ռուսաստանի Դաշնություն։ Խոշորագույն ծովային ընկերությունները դադարեցրել են իրենց նավերի մուտքը ռուսական նավահանգիստներ և եթե նույնիսկ բեռներն ինչ–որ կերպ հնարավոր լինի ուղարկել ՌԴ, ապա տեղում դրանց վերաբաշխումը միջազգային տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով դառնում է գրեթե անհնար»,– նշեց «Ապավեն» ընկերության գործադիր տնօրենը։
Նրա դիտարկմամբ` այլընտրանքային ճանապարհ կարող է լինել դեպի Ռուսաստան Իրանով ու Հայաստանով անցնող տարանցիկ ուղին, բայց այստեղ մենք, ըստ նրա, պետք է կարողանանք ակտիվ դերակատարում ունենալ` լրացուցիչ ձևավորելով մեկ ամբողջական բյուջե մեր երկրի համար։ Հարևան Վրաստանը 30 տարի օգտվում է տարանցիկ երկիր լինելու կարգավիճակից, քանի որ Թուրքիայից ոչ մի ապրանք ուղղակիորեն Հայաստան չի մտել։ Աղաջանյանի կարծիքով` առկա իրավիճակից բոլորը դուրս են գալիս յուրովի, ոմանց համար դա ելք է, իսկ ոմանց համար` հավելյալ եկամտի աղբյուր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 12–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Լրահոս
0