00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Visa-ն և Mastercard-ը դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցVISA ու MasterCard
VISA ու MasterCard - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2022
VISA ու MasterCard. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի տարածքում քարտերը բնականոն կգործեն, միայն հնարավոր չի լինի արտասահմանյան կայքերից գնումներ կատարել։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Visa-ն և Mastercard-ը դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում։ Տեղեկությունը հայտնում է Financial Post-ը։ Խոսքը այն մասին է, որ Ռուսաստանում թողարկված քարտերը չեն աշխատի երկրի սահմաններից դուրս, իսկ արտասահմանում թողարկված քարտերը չեն աշխատի Ռուսաստանի տարածքում:
Ռուսաստանում թողարկված քարտերը կգործեն երկրի տարածքում սովորականի նման, բացառությամբ՝ հնարավոր չի լինի արտասահմանյան կայքերից օնլայն առևտուր անել։
ՌԴ Կենտրոնական բանկը, մեկնաբանելով Visa և Mastercard քարտերի ստեղծված իրավիճակը նշում է, որ հաճախորդների միջոցները, որոնք կապված են նման քարտերի հետ, լիովին պահպանված է և հասանելի կլինեն։ Ռուսաստանում քարտապանները հնարավորություն կունենան իրականացնել սովորական գործառնություններ բանկոմատներում, վճարել քարտերի միջոցով և քարտից քարտ փոխանցումներ կատարել:
Արտասահման մեկնելիս ռուսաստանցիներին խորհուրդ են տալիս ունենալ կանխիկ գումար կամ օգտագործել «Միր» քարտ, որն այսօր ընդունում են Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Վիետնամում, Բելառուսում և Տաջիկստանում։
ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Վճարային քարտերի ազգային համակարգը, տեղեկացնում է, որ «Мир»-Union Pay քարտերն ընդունվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհի 180 երկրներում, որոնք համագործակցում են UnionPay-ի հետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցները վիճահարույց են լեգիտիմության տեսանկյունից
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Լրահոս
0