00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, զրույցը մոտ մեկ ժամ է տևել

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին ու Ռեջեփ Թայիփ Էրդողան
Վլադիմիր Պուտին ու Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2022
Վլադիմիր Պուտին ու Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պուտինը ևս մեկ անգամ հաստատել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Կիևը դադարեցնի մարտերն ու ընդունի Ռուսաստանի պայմանները։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի թեմայով: Թուրքական TRT Haber հեռուստաալիքը հայտնում է, որ բանակցությունները շարունակվել են մոտ մեկ ժամ։
«Ուկրաինային նվիրված բանակցությունները նոր են ավարտվել։ Դրանք տևել են մոտ մեկ ժամ»,- հայտնել Է հեռուստաալիքը։
Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինն Էրդողանի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ ուկրաինացիների կյանքը պահպանելու համար. հարվածները հասցվում են բացառապես ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Ռուսաստանի առաջնորդն անհեռատես է անվանել բանակցային գործընթացը ձգձգելու Կիևի փորձերը։
Էրդողանի հետ զրույցում Պուտինը ևս մեկ անգամ հաստատել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Կիևը դադարեցնի մարտերն ու ընդունի Ռուսաստանի պայմանները։
Պուտինը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու Ուկրաինայում մարտական գործողությունների շրջաններից Թուրքիայի քաղաքացիների տարհանմանը։
Իր հերթին Թուրքիայի նախագահը քննադատել է Արևմուտքի սկսած խտրականության քարոզարշավը ռուսական մշակույթի և ռուս գործիչների նկատմամբ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու առևտրատնտեսական համագործակցությունը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտնել էր, որ Էրդողանը Պուտինի հետ բանակցությունների ժամանակ կներկայացնի Անկարայի առաջարկները Ուկրաինայի վերաբերյալ։
Ի դեպ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ՌԴ առաջնորդի հետ Թուրքիայում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Լրահոս
0