https://arm.sputniknews.ru/20220306/kan-ajl-yntacakargerhh-agn-n-ekh-um-rd-in-verabervogh-qvearkutjan-masin-39445262.html
Կան այլ ընթացակարգեր․ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵԽ-ում ՌԴ-ին վերաբերող քվեարկության մասին
Կան այլ ընթացակարգեր․ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵԽ-ում ՌԴ-ին վերաբերող քվեարկության մասին
Sputnik Արմենիա
Փետրվարի 25-ին Եվրոպայի խորհուրդը կասեցրեց այդ կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցչության իրավունքները։ 06.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-06T13:16+0400
2022-03-06T13:16+0400
2022-03-06T13:17+0400
ռուսաստան
հայաստան
եվրախորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215384_0:85:1600:985_1920x0_80_0_0_3c6889eec514f531af7b0ed3741a85bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Հայաստանի ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է, թե ինչու է դեմ քվեարկել Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացվածության իրավունքի կասեցմանը:Փետրվարի 25-ին Եվրոպայի խորհուրդը կասեցրել է այդ կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացվածության իրավունքը՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ:ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հայկական կողմը դեմ է քվեարկել Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի՝ փետրվարի 25-ին կայացած արտահերթ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ներկայացվածության իրավունքների կասեցման մասին որոշմանը:Ավելի վաղ հայկական պատվիրակության քվեարկությունը մեկնաբանել էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։Ռուսաստանի ներկայացվածության իրավունքների կասեցման օգտին քվեարկել է 42 պետություն, միայն երկու երկիր՝ Ռուսաստանն ու Հայաստանը, դեմ են եղել։ Թուրքիան ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։Նշենք նաև, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «ագրեսիա Ուկրաինայի դեմ» բանաձևի օգտին քվեարկելուց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215384_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1637b46a2910145c77f1e0977a2fc2b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, եվրախորհուրդ
ռուսաստան, հայաստան, եվրախորհուրդ
Կան այլ ընթացակարգեր․ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵԽ-ում ՌԴ-ին վերաբերող քվեարկության մասին
13:16 06.03.2022 (Թարմացված է: 13:17 06.03.2022) Փետրվարի 25-ին Եվրոպայի խորհուրդը կասեցրեց այդ կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցչության իրավունքները։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Հայաստանի ԱԳՆ-ն
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է, թե ինչու է դեմ քվեարկել Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացվածության իրավունքի կասեցմանը:
Փետրվարի 25-ին Եվրոպայի խորհուրդը կասեցրել է այդ կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացվածության իրավունքը՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հայկական կողմը դեմ է քվեարկել Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի՝ փետրվարի 25-ին կայացած արտահերթ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ներկայացվածության իրավունքների կասեցման մասին որոշմանը:
«Հայկական կողմի կարծիքով՝ մինչև կասեցման մասին որոշում կայացնելը, որն ըստ էության ծայրահեղ դեպքերում կիրառության ենթակա ընթացակարգ է, ԵԽ-ում առկա են նաև այլ ընթացակարգեր, որոնք հնարավոր էր գործի դնել»,- նշված է ԱԳն գրավոր պատասխանում։
Ավելի վաղ հայկական պատվիրակության
քվեարկությունը մեկնաբանել էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Ռուսաստանի ներկայացվածության իրավունքների կասեցման օգտին քվեարկել է 42 պետություն, միայն երկու երկիր՝ Ռուսաստանն ու Հայաստանը, դեմ են եղել։ Թուրքիան ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։
Նշենք նաև, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «ագրեսիա Ուկրաինայի դեմ» բանաձևի օգտին քվեարկելուց։