https://arm.sputniknews.ru/20220305/zelenskin-hajtararel-e-vor-kievn-arden-ognutjun-e-ugharkel-humanitar-mijancqnervov-39422889.html
Զելենսկին հայտարարել է, որ Կիևն արդեն օգնություն է ուղարկել հումանիտար միջանցքներով
Զելենսկին հայտարարել է, որ Կիևն արդեն օգնություն է ուղարկել հումանիտար միջանցքներով
Sputnik Արմենիա
Ուկրաինայի նախագահը վստահեցրել է` ամեն ինչ անում են, որ պայմանավորվածությունը գործի։ 05.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-05T14:22+0400
2022-03-05T14:22+0400
2022-03-05T14:44+0400
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1b/39176401_0:0:1600:900_1920x0_80_0_0_4ef9fbbaf08a54d1ae7e0014986beeb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում ասել է, որ Ուկրաինան հումանիտար միջանցքներով արդեն օգնություն է ուղարկել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների համար։Խաղաղ բնակիչների տարհանման միջոցառումների արդյունքների հիման վրա հնարավոր կլինի դատել Ռուսաստանի հետ բանակցությունների հետագա ընթացքը։«Մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ պայմանավորվածությունը գործի, սա այսօրվա հիմնական խնդիրներից մեկն է, տեսնենք՝ կարո՞ղ ենք ավելի առաջ գնալ բանակցային գործընթացում։ Վստահ եմ, որ շուտով մենք կարող ենք մեր ժողովրդին ասել՝ վերադարձե՛ք, վերադարձե՛ք Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից և մյուս բոլոր երկրներից։ Վերադարձե՛ք, քանի որ այլևս վտանգ չկա»,- ասել է նա։Գնահատելով Լեհաստանից Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ նախագահն ասել է, որ այժմ երկրների միջև փաստացի սահմաններ չկան։«Մեզ հաջողվեց սահմանին կանխել հումանիտար ճգնաժամը, մեզ հաջողվեց այնպես անել, որ հազարավոր կանայք և երեխաներ արժանապատիվ վերաբերմունքի արժանան»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1b/39176401_336:0:1536:900_1920x0_80_0_0_3fff0c642a8d83533c6124aeae997e46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ռուսաստան
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ռուսաստան
Զելենսկին հայտարարել է, որ Կիևն արդեն օգնություն է ուղարկել հումանիտար միջանցքներով
14:22 05.03.2022 (Թարմացված է: 14:44 05.03.2022) Ուկրաինայի նախագահը վստահեցրել է` ամեն ինչ անում են, որ պայմանավորվածությունը գործի։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում ասել է, որ Ուկրաինան հումանիտար միջանցքներով արդեն օգնություն է ուղարկել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների համար։
«Մարիուպոլի և Վոլնովախայի հումանիտար միջանցքներն այսօր պետք է աշխատեն, որպեսզի փրկեն մարդկանց, հատկապես կանանց, երեխաներին, տարեցներին։ Մնացած բնակիչներին սնունդ ու դեղորայք պետք է տալ: Մեր օգնությունն արդեն ճանապարհին է»,- ասել է Զելենսկին։
Խաղաղ բնակիչների տարհանման միջոցառումների արդյունքների հիման վրա հնարավոր կլինի դատել Ռուսաստանի հետ բանակցությունների հետագա ընթացքը։
«Մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ պայմանավորվածությունը գործի, սա այսօրվա հիմնական խնդիրներից մեկն է, տեսնենք՝ կարո՞ղ ենք ավելի առաջ գնալ բանակցային գործընթացում։ Վստահ եմ, որ շուտով մենք կարող ենք մեր ժողովրդին ասել՝ վերադարձե՛ք, վերադարձե՛ք Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից և մյուս բոլոր երկրներից։ Վերադարձե՛ք, քանի որ այլևս վտանգ չկա»,- ասել է նա։
Գնահատելով Լեհաստանից Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ նախագահն ասել է, որ այժմ երկրների միջև փաստացի սահմաններ չկան։
«Մեզ հաջողվեց սահմանին կանխել հումանիտար ճգնաժամը, մեզ հաջողվեց այնպես անել, որ հազարավոր կանայք և երեխաներ արժանապատիվ վերաբերմունքի արժանան»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։