00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ո՞ր դեպքում հնարավոր կլինի խուսափել պատժամիջոցների հետևանքներից․ Մանասերյանի դիտարկումը

Եթե ԵԱՏՄ ներուժը ճիշտ օգտագործվի, կարելի է մասնակիորեն խուսափել պատժամիջոցների հետևանքներից․ Մանասերյան
Բաժանորդագրվել
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցներն ինչ ազդեցություն կարող են ունենալ այդ երկրի և Հայաստանի վրա։
Կիրառվող պատժամիջոցները չեն կարող շատ մեծ վնաս պատճառել Ռուսաստանին, քանի որ դրանք կիրառվում են ոչ բոլոր բանկերի նկատմամբ և ոչ բոլորն են օգտվում SWIFT համակարգից, որով վախեցնում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

«Պատժամիջոցները շրջանցելու բազմաթիվ ուղիներ կան, թեև դրանք իհարկե որոշ չափով կարող են ազդեցություն ունենալ ՌԴ տնտեսության վրա, քանի որ ավիափոխադրողներն արդեն պարապուրդի են մատնված, կան նաև խնդիրներ առևտրի ոլորտում, որովհետև արևմտյան շատ ընկերություններ մասամբ դադարեցրել են իրենց գործունեությունը, և հնարավոր է, որ ապագայում նման ընկերությունների քանակն ավելանա, բայցևայնպես ՌԴ–ն նման իրավիճակներում եղել է, ինչն այդքան սարսափելի չէ։ Եթե ԵԱՏՄ ներուժը ճիշտ օգտագործվի, ապա կարելի է մասնակիորեն խուսափել պատժամիջոցների հետևանքներից»,– նշեց տնտեսագետը։

Մանասերյանի կարծիքով` մեզ վրա ՌԴ–ի դեմ ուղղված պատժամիջոցների ազդեցությունը կլինի այնքանով, որ ռուսական արժեզրկված ռուբլին պայմանավորում է այդ երկրի քաղաքացիների գնողունակությունը, ուստի դրանով պայմանավորված` Հայաստանից արտահանվող ապրանքների նույն պահանջարկն այնտեղ չեն ունենա, ինչ նախկինում, իսկ ներմուծելու պարագայում պայմանները քիչ ավելի նպաստավոր կլինեն մեզ համար, որովհետև էժան ռուբլով ապրանքներն ավելի մատչելի են։
«Հայաստանն այս պահին կարող է դիրքավորվել որպես հումք ներմուծող երկիր և փորձել ապրանքները տեղում վերամշակել, իսկ ստացված արդյունքն ուղղել եվրոյի կամ դոլարի գոտի, որպեսզի հնարավորինս խուսափի վնասներից, էլ չենք խոսում այն մասին, որ կարող են նույնիսկ լինել որոշակի օգուտներ»,– մանրամասնեց տնտեսագետը։
Մանասերյանի դիտարկմամբ` պատժամիջոցները պետք է դիտարկել որպես ժամանակավոր երևույթ, որովհետև հնարավոր է մոտ ժամանակներում հանգուցալուծում գտնել, ինչը կօգնի և՛ Ուկրաինայի, և՛ մյուս երկրների հետ ունենալ ավելի կայուն կապեր, բայց դրա համար, տնտեսագետի համոզմամբ, պետք է ուկրաինացիները դասեր քաղեն ճգնաժամից, որովհետև ստեղծված իրավիճակում մնացին մենակ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
Լրահոս
0