https://arm.sputniknews.ru/20220305/turqian-rdi-ev-ukrainaji-het-qnnarkum-e-inqnatirnery-kievic-durs-berelu-harcy-39420825.html
Թուրքիան ՌԴ–ի և Ուկրաինայի հետ քննարկում է ինքնաթիռները Կիևից դուրս բերելու հարցը
Թուրքիան ՌԴ–ի և Ուկրաինայի հետ քննարկում է ինքնաթիռները Կիևից դուրս բերելու հարցը
Sputnik Արմենիա
Փետրվարի 24-ին Թուրքիան մարդասիրական օգնությամբ բեռնված երկու ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա։ 05.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-05T13:08+0400
2022-03-05T13:08+0400
2022-03-05T13:38+0400
թուրքիա
ուկրաինա
ինքնաթիռ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1b/25087919_0:0:1798:1012_1920x0_80_0_0_2cd9e5adb36b573267570b1939e7bf58.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Բորիսպոլ» օդանավակայանում գտնվող իր երկու ինքնաթիռները վերադարձնելու շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ: Տեղեկությունը հայտնում է Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։Պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիայի ինքնաթիռները օդային տարածքի փակման պատճառով փետրվարի 24-ից սպասում են թռիչքի։ Նա նշել է, որ բանակցություններ է վարել ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Շոյգուի և Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1b/25087919_305:0:1798:1120_1920x0_80_0_0_08578d344be96fd8979916654dc62bee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ուկրաինա, ինքնաթիռ, ռուսաստան
թուրքիա, ուկրաինա, ինքնաթիռ, ռուսաստան
Թուրքիան ՌԴ–ի և Ուկրաինայի հետ քննարկում է ինքնաթիռները Կիևից դուրս բերելու հարցը
13:08 05.03.2022 (Թարմացված է: 13:38 05.03.2022) Փետրվարի 24-ին Թուրքիան մարդասիրական օգնությամբ բեռնված երկու ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Բորիսպոլ» օդանավակայանում գտնվող իր երկու ինքնաթիռները վերադարձնելու շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ: Տեղեկությունը հայտնում է Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։
Պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիայի ինքնաթիռները օդային տարածքի փակման պատճառով փետրվարի 24-ից սպասում են թռիչքի։
Նա նշել է, որ բանակցություններ է վարել ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Շոյգուի և Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։