00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը կկառուցի իր ինքնաթիռները և կշարունակի արտասահմանյան թռիչքները. Պուտին

© Sputnik / Михаил КлиментьевՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2022
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ղեկավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի երկրի կապերը լինեն պատշաճ մակարդակում, և իրավիճակը նվազագույն ազդեցություն ունենա քաղաքացիների վրա։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսաստանը մտադիր է սեփական ինքնաթիռները կառուցել ու, չնայած Արևմուտքի պատժամիջոցներին, ավելացնել թռիչքների քանակը դեպի արտասահման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման հայտարարություն է արել ռուսական ավիաընկերությունների անձնակազմի կանանց հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը վստահ է, որ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները վնաս են հասցնում առաջին հերթին դրանք կիրառողներին։
«Ինչ ենք պատրաստվում անել. իհարկե կավելացնենք ներքին չվերթերը, բայց այնտեղ, որտեղ հնարավոր է, մենք կթռչենք արտերկիր, կձգտենք փոխել իրավիճակը»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ նման իրավիճակում, չնայած դրական կողմերին, դրական է սեփական ենթակառուցվածքների զարգացումը։
Ինչ վերաբերում է ռուսական ավիաընկերությունների վարձակալված ինքնաթիռներին, ապա տրանսպորտի նախարարության ղեկավարն այս պահին բանակցություններ է վարում գործընկերների հետ։ Պուտինն ընդգծել է` մենք թռչելու ենք։
ՌԴ նախագահը նշել է, որ Սիբիրի վրայով ավիափոխադրումների արգելքը կհանգեցնի արևմտյան ավիաընկերությունների տոմսերի թանկացման։
Նա վստահ է, որ ռուսական ավիացիոն արդյունաբերությունը կդիմանա Արևմուտքի պատժամիջոցների ճնշմանը։ Պուտինն առանձնացրել է նաև ռուսական ՄՍ-21 ինքնաթիռը՝ ընդգծելով, որ այն չի զիջում արևմտյան անալոգներին, բայց նաև շատ առումներով ավելի լավն է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
Լրահոս
0