00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Red Wings»-ը կշարունակի չվերթեր կատարել Հայաստանի և Ուզբեկստանի ուղղությամբ

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցRed Wings–ի ինքնաթիռ
Red Wings–ի ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2022
Red Wings–ի ինքնաթիռ
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Red Wings» ավիաընկերությունը կշարունակի միջազգային ուղղություններով թռիչքները դեպի Հայաստան ու Ուզբեկստան։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերությունը։
«Մոսկվայից, Եկատերինբուրգից, Մախաչկալայից, Սամարայից ու Սոչիից չվերթերն իրականացվում են ըստ ժամանակացույցի՝ Հայաստան (Երևան, Գյումրի) և Ուզբեկստանի խոշոր քաղաքներ։ Թռիչքներն իրականացվում են ռուսական ժամանակակից SSJ100 ինքնաթիռներով։ Դրանք բոլորը գրանցված են ՌԴ ավիացիոն ռեգիստրում, պատկանում են ռուսական ֆինանսական կառույցներին և ապահովագրված են ռուսական ապահովագրական ընկերությունների կողմից»,- նշված է հաղորդագրությունում։
Ընկերությունը նաև նշում է, որ Covid սահմանափակումների պատճառով միջազգային չվերթերն ունեն չարտերային կարգավիճակ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
Լրահոս
0