00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցները վիճահարույց են լեգիտիմության տեսանկյունից

© Sputnik / Мария ДевахинаՌուսաստանի Կենտրոնական բանկի շենքը
Ռուսաստանի Կենտրոնական բանկի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2022
Բաժանորդագրվել
Այս շաբաթ ԱՄՆ–ն ու նրա դաշնակիցները աննախադեպ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի ԿԲ–ի, ինչպես նաև սուվերեն ներդրումային ֆոնդերի նկատմամբ` փաստացի սառեցնելով բանկի ակտիվներն ու արգելելով ցանկացած գործողություն ռուսաստանյան ֆինանսական հաստատությունների հետ` նպատակ ունենալով «պատժել» Մոսկվային Ուկրաինայում սկսած ռազմական գործողությունների համար։

Միջազգային վեճերի հարցերով մասնագիտացած, միջազգային իրավունքի գծով իրավաբան Սարգիս Գրիգորյանը` հատուկ Sputnik Արմենիայի համար

Արևմուտքը հավանաբար հույս ունի, որ Կենտրոնական բանկի ակտիվների սառեցումը կթուլացնի ՌԴ տնտեսությունը, մասնավորապես Ռուսաստանի` սեփական արժույթը պահպանելու կարողությունը, նույնիսկ կիրառված պատժամիջոցների պայմաններում, որոնք ուղղված են նրա բանկային համակարգի և ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության դեմ։ Ավելորդ չի լինի նշել, որ ՌԴ (G20–ի մեջ մտնող երկրի) ԿԲ–ի ակնհայտ մեկուսացման ճանապարհով նման համակարգված գործողությունները նախկինում երբեք այսքան մասշտաբային չեն եղել։
Այսպես թե այնպես արևմտյան տերությունները փաստորեն հայտարարել են Ռուսաստանի տնտեսական համակարգի վրա ոչ բռնի «միջուկային» հարձակման մասին։ Սակայն հարցեր են ծագում.
արդյոք օրինակա՞ն է ԿԲ–ի վրա սեփական դոլարային ռեսուրսներից օգտվելու հնարավորության վրա սահմանափակումներ դնելը։
արդյոք սուվերեն ակտիվները պաշտպանվա՞ծ են օտարերկրյա պետությունների ցանկացած գործողություններից (միջամտություններից)։
Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած բոլոր պատժամիջոցները վիճահարույց են լեգիտիմության տեսանկյունից։
Կոլեկտիվ պատժամիջոցները, որոնք, ըստ էության, պատժիչ նպատակներ են հետապնդում, միջազգային իրավական ճանաչում (իրավական հիմք) չունեն։ Ռուսաստանի Կենտրոնական բանկի նկատմամբ կիրառված պատժամիջոցները իրականում գործում են ռուս ժողովրդի դեմ, ինչն անկասկած մարդասիրական աղետի կհանգեցնի։ Ռուսաստանն ու նրա դաշնակիցները ստիպված են լուրջ մտահոգություն ցուցադրել նման պատժամիջոցների մարդասիրական ազդեցության կապակցությամբ, պատժամիջոցներ, որոնք հարված կհասցնեն ոչ միայն Ռուսաստանի տնտեսության հիմքերին, այլև, իհարկե, լուրջ հետևանքներ կունենան ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար։
Ո՞ր դեպքում հնարավոր կլինի խուսափել պատժամիջոցների հետևանքներից․ Մանասերյանի դիտարկումը
Դատելով ամենից` Արևմուտքը ցինիկաբար անտեսում է Ռուսաստանի բնակչության վրա պատժամիջոցների աղետալի ազդեցության գործոնը և դրանց կիրառման համապատասխանությունը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերին։ Ռուսաստանն ու նրա դաշնակիցները պարտավոր են անհրաժեշտ իրավական գործողություններ ձեռնարկել առանց հումանիտար ասպեկտները հաշվի առնելու տնտեսական պատժամիջոցների ապօրինի կիրառման նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար ։ Կասկած չկա, որ ՌԴ ԿԲ–ի նկատմամբ սահմանած պատժամիջոցները չեն համապատասխանում մարդասիրական իրավունքի սկզբունքներին (նման պատժամիջոցների նպատակահարմարության և համաչափության հարց է առաջանում, և ակնհայտ է դրանց կիրառման խտրական մոտիվը)։
«Պատժամիջոցային պատերազմը երկար կտևի». Լուկաշենկոն զրուցել է Պուտինի հետ
Հաջորդ հարցն առնչվում է ԿԲ ակտիվների իմունիտետին։ Պատժամիջոցներ կիրառած պետությունները պարտավոր են ներքին օրենսդրության, ինչպես նաև միջազգային իրավունքի մակարդակով ՌԴ ԿԲ ակտիվների նկատմամբ բացարձակ իմունիտետ ապահովել ցանկացած գործողություններից (այդ թվում պատժիչ)։ Ավելին` պետություններն իրավունք չունեն որևէ պատժամիջոց կիրառել ազգային արժույթի աջակցմանն ու միջազգային մակարդակով պետության գործունեության պահպանմանն ուղղված արժութային պահուստների նկատմամբ, քանի որ արժութային պահուստների կառավարման համար կիրառվող հաշիվները պաշտպանված են ցանկացած ազդեցությունից։ Ռուսաստանի կենտրոնական բանկի բոլոր ակտիվները, որոնք պահվում են սուվերեն շահերից ելնելով, անձեռնմխելի են և պաշտպանված միջազգային իրավունքով, ինչը օտարերկրյա պետությունների միջամտություն թույլ չի տալիս։
Արևմուտքի համակարգված գործողությունները, որոնք ուղղված են ռուսական տնտեսության փլուզմանը, զուրկ են լեգիտիմությունից և խախտում են հումանիտար իրավունքն ու մարդու հիմնարար իրավունքները։ Ավելին` ԱՄՆ–ն ու նրա դաշնակիցները իրավունք չունեն որևէ գործողություն ձեռնարկել ՌԴ կենտրոնական բանկի ակտիվների նկատմամբ, որոնք պահվում են սուվերեն նպատակների և շահերի համար:
Եթե պատժամիջոցների նպատակն է փոխել մեր դիրքորոշումը, ապա հաջողության շանս չկա. Պեսկով
Լրահոս
0