00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԶՈւ–ն հսկողության տակ է վերցրել Խերսոնի մերձակայքում տեղակայված ռազմակայանը. տեսանյութ

Բաժանորդագրվել
Այս պահին ՌԴ սակրավորները շարունակում են զննել տարածքը։ Ստուգումից հետո տեխնիկան և սպառազինությունը կուղարկվեն հատուկ բազա։
Ռուսաստանի զինված ուժերը հսկողության տակ են վերցրել Խերսոն քաղաքի մոտ գտնվող ռազմակայանը։ Տեղեկությունը լրագրողներին են հայտնել ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«ՌԴ զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմակայանը, որը գտնվում է Խերսոնի մարզի Ռադենսկ գյուղից ոչ հեռու։ Ուկրաինացի զինվորականները շտապ լքել են դիրքերը՝ թողնելով տեխնիկան, սպառազինությունն ու զինամթերքը», - ասել են գերատեսչությունում։
Ռազմակայանում հայտնաբերվել են ուկրաինական Տ-64 և Տ-80 տանկեր, զրահամեքենաներ, հետևակի մարտական մեքենաներ, «Ուրալ» ավտոմեքենաներ, ականների, հակատանկային կառավարվող հրթիռների, ականանետների և տանկային արկերի պահեստ, ընդհանուր առմամբ` ավելի քան 4,5 հազար տոննա ռազմամթերք:
Զենքի մի մասը` համազարկային կրակի համակարգերի համար նախատեսված հրթիռային արկերը, ականանետային զինամթերքը և բեկորային-ֆուգասային արկերը, պահվել է փողոցում։
Գերատեսչության տվյալներով՝ ենթադրաբար այստեղ պատրաստություն են անցել տարբեր ստորաբաժանումներ ՝ ծովային հետևակ, սակրավորներ, կապավորներ, տանկիստներ և հրետանավորներ: Բազայում կարող էր տեղակայվել մոտ 4 հազար մարդ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
Լրահոս
0