00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարածքներ են վարձակալում գործունեության համար. ՌԴ–ից բիզնեսն «արտագաղթում» է Հայաստա՞ն

© Sputnik / Asatur YesayantsԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Բաժանորդագրվել
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից ելնելով` ՌԴ–ի, Ուկրաինայի և Բելառուսի բնակիչների մի մասը փորձում է ժամանակավորապես ապրել ու գործունեություն ծավալել Հայաստանում։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչ իրավիճակ է տիրում անշարժ գույքի ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող հատուկ գործողության ֆոնին Հայաստանում աճում է Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից անշարժ գույքի վարձակալության պահանջարկը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Բարս» անշարժ գույքի գործակալության սեփականատեր Վիգեն Չատինյանը նշեց, որ ՌԴ–ից առքուվաճառքի պահանջարկ չկա, իսկ վարձակալության առումով դիմելիությունը բավականին բարձր է։
«Եթե համեմատենք 1 ամիս առաջ եղած պահանջարկի հետ, ապա այժմ բավականին ակտիվ է ոլորտը, պատվերները շատ են։ Մեզ դիմում են և՛ բնակարանների, և ՛ գրասենյակային տարածքների վարձակալության համար։ Բոլոր դիմողները ՌԴ քաղաքացիներ են, կան նաև ազգությամբ հայեր, սակայն նրանք տոկոսային առումով շատ ավելի քիչ են»,– ասաց Չատինյանը։
Նա ընդգծեց, որ ՌԴ քաղաքացիների կողմից վարձակալության պատվերները բավականին կարճաժամկետ են։ Գործակալության սեփականատիրոջ դիտարկմամբ` այս պահին այդ անձինք դեռ միայն այցելում են Հայաստան` մաքսիմալ տեղեկություն հավաքելու մեր երկրում գործունեություն ծավալելու պայմանների վերաբերյալ, որպեսզի հետագայում էլ իրենց գործունեությունը տեղափոխեն։ Գործակալությունը նախնական պատվերներ ունի 2-6 ամիս վարձակալության համար։
Խոսելով Ուկրաինայից բնակարանների և գրասենյակային տարածքների վարձակալության պահանջարկի մասին` Չատինյանը նշեց, որ դեռևս 1-2 դեպք է եղել, որ զանգել են այդ հարցով։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են
Անշարժ գույքի վաճառքով ու դրա գնահատմամբ զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանն էլ ասաց, որ վարձակալական շուկայում ակտիվությոն կա նաև Ուկրաինայի բնակիչների կողմից։ Ներկայում դիմողները ցանկանում են 15-20 օրով կամ 1 ամսով վարձակալել բնակարաններ, քանի որ դեռևս անորոշության մեջ են, չգիտեն` ինչ կլինի իրենց երկրում, սակայն նաև ակնկալում են, որ ինչ–որ կայունություն կարող է լինել։
Նա շեշտեց` գրասենյակային տարածքների վարձակալության մասով Ուկրաինայի բնակիչների կողմից ՀՀ–ում շոշափելի պահանջարկ չի գրանցվում։
Անդրադառնալով բիզնես ներդրումներին` Ապրիյանը նշեց, որ այդ գործընթացը մի փոքր ավելի երկար կարող է տևել, քանի որ մոտեցումներն այլ են։
«Ուկրաինայում ընթացող հատուկ գործողություններից հետո կան ավերված քաղաքներ, որտեղ բիզնեսմենն այլևս չի կարողանա աշխատել։ Կարծում եմ, որ առաջիկայում այդ փոփոխություններն, այնուամենայնիվ, կլինեն մեզ մոտ, որոշակի տենդենցներ կլինեն»,– ասաց անշարժ գույքի ոլորտի գնահատողը։ Խոսելով ՌԴ–ից հոսքի մասին` մասնագետը շեշտեց, որ այն դեռևս ազդեցություն չի թողնում շուկայի վրա։
Sputnik Արմենիան զրուցեց նաև այլ գործակալությունների ներկայացուցիչների հետ, և նրանք նույնպես փաստեցին, որ վերջին շրջանում ՌԴ–ից բնակարանների վարձակալության համար դիմելիությունը բավականին մեծ է։ Դիմում են նաև Բելառուսից։ Դեպքեր կան, երբ ՌԴ–ում կամ Բելառուսում գործող ընկերություններն իրենց աշխատողների մի մասին տեղափոխում են ՀՀ և բնակարաններ վարձակալում նրանց համար` նախնական մոտավորապես 6 ամիս ժամկետով։
Լրահոս
0