Սահմանին միջադեպերի մասին տեղեկատվության փաթեթը Արթուր Դավթյանը փոխանցել է ռուսական կողմին
15:59 04.03.2022 (Թարմացված է: 16:00 04.03.2022)
© Photo : Hayk Manukyan / official site of the Prosecutor General's office of RAՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը (4 մարտի, 2022թ). Երևան
Բաժանորդագրվել
ՀՀ գլխավոր դատախազը Ռուսաստանի զինդատախազին հայտնել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց ՀՀ-ին վերադարձնելու պարտավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազը և Ռուսաստանի դատախազի տեղակալը կարևորել են Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի և Սյունիքում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների դերը տարածաշրջանային կայունության, լարվածության թուլացման հարցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը` նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում ՀՀ ժամանած Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը:
© Photo : Hayk Manukyan / official site of the Prosecutor General's office of RAՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը (4 մարտի, 2022թ). Երևան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը (4 մարտի, 2022թ). Երևան
Վերջինիս կազմում է եղել նաև ՌԴ հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազ Վլադիսլավ Պրիխոդկոն, որի ենթակայությամբ են գործում ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչները:
«Դավթյանը նշել է, որ Հայաստանում և Արցախում տեղակայված ՌԴ ԶՈւ ուժերը Հայաստանի և Արցախի պաշտպանության բանակի հետ միասին անվտանգության երաշխիքներ են ստեղծում հայ ազգաբնակչության համար, ապահովում բնականոն կենսագործունեությունը հատկապես շփման գծին մերձ բնակավայրերում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դավթյանը հյուրերին մանրամասն տեղեկացրել է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող՝ հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց ՀՀ-ին անվերապահորեն վերադարձնելու հումանիտար պարտավորությունները։ Ավելին, շարունակվում են նրանց նկատմամբ անհիմն և ապօրինի քրեական հետապնդումները և դատական գործընթացները:
© Photo : Hayk Manukyan / official site of the Prosecutor General's office of RAՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը (4 մարտի, 2022թ). Երևան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը (4 մարտի, 2022թ). Երևան
Բացի այդ, արձանագրվել են հրադադարի ռեժիմն Ադրբեջանի ԶՈւ կողմից խախտելու բազմաթիվ դեպքեր, որոնք զինծառայողների և քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են զոհերի, բազմաթիվ գույքերի վնասման: Այդ միջադեպերի մասին տեղեկատվության փաթեթը փոխանցվել է ռուսական կողմին՝ հույս հայտնելով, որ դրանք կքննարկվեն ադրբեջանական կողմի հետ հետագա հաղորդակցության ընթացքում:
Դավթյանը ասել է նաև, որ ադրբեջանական կողմի խուսափողական վարքագծի պատճառով ցածր է շփման գոտում խախտումների և միջադեպերի վերաբերյալ ՀՀ-ի, ՌԴ-ի և Արցախի միջև տեղեկատվության փոխանակման, դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու շուրջ 3 երկրների գլխավոր դատախազների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման արդյունավետությունը։
Վալերի Պետրովն էլ նշել է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունները հաջողությամբ գործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակող ձևաչափերով: