https://arm.sputniknews.ru/20220304/rusastani-karavarutjuny-mijvocner-kdzernarki-zbaghvatsutjan-khndirnery-lutselu-hamar-39381442.html
Ռուսաստանի կառավարությունը միջոցներ կձեռնարկի զբաղվածության խնդիրները լուծելու համար
Ռուսաստանի կառավարությունը միջոցներ կձեռնարկի զբաղվածության խնդիրները լուծելու համար
Sputnik Արմենիա
Բելաուսովը հույս ունի, որ Ռուսաստանի տնտեսության փոփոխվող պայմաններին արձագանքելու համար նախաձեռնված միջոցների առաջին փաթեթը Պետդուման կհաստատի այս շաբաթ։ 04.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-04T12:20+0400
2022-03-04T12:20+0400
2022-03-04T13:01+0400
ռուսաստան
տնտեսություն
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/549/21/5492175_0:153:3099:1896_1920x0_80_0_0_5973186e0a8b7d6b474e3649f1107f6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը միջոցներ կձեռնարկի զբաղվածության խնդիրները լուծելու համար` կապված ռուսական շուկայից արտասահմանյան ընկերությունների հեռացման հետ։ Այս մասին այսօր լրագրողներին ասել են ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի քարտուղարությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Անդրեյ Բելոուսովը հույս ունի, որ Ռուսաստանի տնտեսության փոփոխվող պայմաններին արձագանքելու համար նախապատրաստած միջոցների առաջին փաթեթը Պետդուման կհաստատի այս շաբաթ։ Ըստ նրա` նախարարների կաբինետն արդեն իսկ աշխատում է միջոցառումների հերթական խմբի վրա։Նրա խոսքով` սա նորմատիվային փոփոխությունների վերջին ալիքը չէ։«Հաջորդ շաբաթ մենք կգործարկենք փոփոխությունների երկրորդ ալիքը, որը ևս այժմ գտնվում է մշակման փուլում», – պարզաբանել է առաջին փոխվարչապետը։Բելոուսովն ընդգծել է, որ այն որոշումներն ուղղված են ոչ միայն պատժամիջոցային սահմանափակումներին ռուսական տնտեսության հարմարեցմանը, այլև այն հնարավորությունների օգտագործմանը, որոնք կբացվեն, նախևառաջ, ներմուծման փոխարինման հետ կապված։Մոսկալկովան դիմել է Կարմիր խաչին` Ուկրաինայում ՌԴ ռազմագերիներին օգնելու համարՓետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/549/21/5492175_184:0:2915:2048_1920x0_80_0_0_0aa294f2ed8ccd0384897630f3207e93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, տնտեսություն, պատժամիջոցներ
ռուսաստան, տնտեսություն, պատժամիջոցներ
Ռուսաստանի կառավարությունը միջոցներ կձեռնարկի զբաղվածության խնդիրները լուծելու համար
12:20 04.03.2022 (Թարմացված է: 13:01 04.03.2022) Բելաուսովը հույս ունի, որ Ռուսաստանի տնտեսության փոփոխվող պայմաններին արձագանքելու համար նախաձեռնված միջոցների առաջին փաթեթը Պետդուման կհաստատի այս շաբաթ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը միջոցներ կձեռնարկի զբաղվածության խնդիրները լուծելու համար` կապված ռուսական շուկայից արտասահմանյան ընկերությունների հեռացման հետ։ Այս մասին այսօր լրագրողներին ասել են ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի քարտուղարությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կառավարության նախապատրաստած բոլոր միջոցառումներն ուղղված են ՌԴ արդյունաբերական և գործարար ակտիվությանն աջակցելուն, զբաղվածությունը պահպանելուն, ինչպես նաև բոլոր ձեռնարկությունների գործունեության շուտափույթ վերականգնմանը», – ասված է հայտարարության մեջ։
Անդրեյ Բելոուսովը հույս ունի, որ Ռուսաստանի տնտեսության փոփոխվող պայմաններին արձագանքելու համար նախապատրաստած միջոցների առաջին փաթեթը Պետդուման կհաստատի այս շաբաթ։ Ըստ նրա` նախարարների կաբինետն արդեն իսկ աշխատում է միջոցառումների հերթական խմբի վրա։
Նրա խոսքով` սա նորմատիվային փոփոխությունների վերջին ալիքը չէ։
«Հաջորդ շաբաթ մենք կգործարկենք փոփոխությունների երկրորդ ալիքը, որը ևս այժմ գտնվում է մշակման փուլում», – պարզաբանել է առաջին փոխվարչապետը։
Բելոուսովն ընդգծել է, որ այն որոշումներն ուղղված են ոչ միայն պատժամիջոցային սահմանափակումներին ռուսական տնտեսության հարմարեցմանը, այլև այն հնարավորությունների օգտագործմանը, որոնք կբացվեն, նախևառաջ, ներմուծման փոխարինման հետ կապված։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։