00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ից ՀՀ չվերթերի հաճախականությունն աճում է. ռուսաստանցիների համար Երևան գալու 3 պատճառ կա

© Sputnik / Aram Nersesyan«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Բաժանորդագրվել
Հայաստանն այն սակավաթիվ ուղղությունների ցանկում է, որոնք ՌԴ-ի դեմ առևտրատնտեսական պատժամիջոցների ֆոնին հասանելի են ռուսաստանցիների անվտանգ հանգստի համար: Սակայն ռուսաստանցիները մեր երկիր գալիս են ոչ միայն հանգստանալու։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսական ավիաընկերություններն ավելացրել են թռիչքների հաճախականությունն իրենց երկրի տարբեր քաղաքներից Երևան։ Ավելին, ամեն օր ավիափոխադրողները ստիպված են լինում լրացուցիչ չվերթեր իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք։
Զբոսաշրջության և ավիաոլորտի մասնագետները հայկական ուղղության նման կտրուկ պահանջարկի երեք պատճառ են առանձնացնում։ Նրանք բոլորն այսպես թե այնպես կապված են Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ռուսաստանի նկատմամբ առևտրատնտեսական պատժամիջոցների հետ։
Այն, որ չվերթերի թիվն աճել է, կարելի է հասկանալ նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակից։ Եթե մարտի 3-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Երևան ավիաընկերություններն իրականացրել են 21 չվերթ, ապա արդեն մարտի 4-ին այդ թիվը հասել է 43-ի (այդ թվում՝ լրացուցիչ թռիչքների հաշվին)։ Այդ թռիչքների առյուծի բաժինը կազմում են Մոսկվայից Երևան չվերթերը։
© Sputnik / Shushanik AvdalyanԹռիչքներ դեպի Երևան Ռուսաստանի քաղաքներից
Թռիչքներ դեպի Երևան Ռուսաստանի քաղաքներից - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Թռիչքներ դեպի Երևան Ռուսաստանի քաղաքներից
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց զբոսաշրջային ընկերություններից մեկի աշխատակցուհին՝ Ռուսաստանից Հայաստան ուղղության նման պահանջարկ դեռ չէր եղել։
«Հակառակը, փետրվարի վերջին - մարտի սկզբին ավելանում էր Երևանից դեպի Ռուսաստանի քաղաքներ թռիչքների հաճախականությունը, քանի որ այդ ժամանակ Հայաստանից տոմսեր էին գնում հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողները»,-ասաց նա:
Այժմ իրավիճակը փոխվել է, Ռուսաստանից Հայաստան առաջիկա չվերթերի տոմսերի դեֆիցիտ կա։ Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ այն տոմսերը, որոնք հասանելի են ամրագրման համար, սովորական գնից հինգ անգամ թանկ են։ Եթե նախորդ տարի Մոսկվայից Երևան տոմս կարելի էր գնել 80 հազար դրամով (մոտ 150 դոլար), ապա հիմա այն արժե 400 հազար դրամ (800 դոլար)։
Նրա խոսքով՝ նման աշխուժությունը պայմանավորված է Ուկրաինայում իրավիճակի սրացումով։ Նրանք հայկական ուղղության ակտիվության երեք պատճառ են նշում։ Ռուսաստանցիները (ամենայն հավանականությամբ՝ գործարարները,– խմբ․) Երևան գալիս են արտարժույթ գնելու, ոմանք պարզապես ուզում են Հայաստանում սպասել, մինչև անորոշության շրջանի ավարտը, երրորդ խմբում այն մարդիկ են, որոնք մեր երկիրն օգտագործում են տարանցման համար։
Ակնկալում ենք Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների զգալի աճ. տուրիզմի փորձագետ
«Շատերը ԵՄ-ի և ԱՄՆ-ի վիզաներ ունեն, իսկ քանի որ Ռուսաստանը փակ է, նրանք կարող են թռչել կա՛մ Հայաստանով, կա՛մ Ադրբեջանով։ Վրաստանն ավելի քիչ են ընտրում»,-պարզաբանեց նա։
Իր հերթին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վերջին օրերին իսկապես ակտիվություն է նկատվում Ռուսաստանից Հայաստան այցելությունների մասով։ Սակայն Հայաստան զբոսաշրջության նպատակով ավելի քիչ են գալիս։ Այդ են վկայում նաև հյուրանոցների և հոսթելների հին ամրագրումների չեղարկումները։
Նրա խոսքով՝ ռուբլու արժեզրկման ֆոնին ՌԴ-ից Հայաստան պոտենցիալ այցելուների մի մասն արդեն իսկ անվճարունակ է դարձել, իսկ մյուս՝ ավելի ունևոր մասը մեր երկրում սովորականից քիչ կծախսի, եթե այցելությունը զբոսաշրջային նպատակներով է: Նա կարծում է, որ չեղարկումները տեղի են ունենում հենց ռուսական արժույթի արժեզրկման ֆոնին։
«Կարծիք կար, որ Ուկրաինայի ճգնաժամի և պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը կաճի, սակայն քանակն իսկապես աճել է, բայց ոչ բոլոր այցելուներն են ժամանում մեզ մոտ հանգստանալու համար»,-ասում է Ապրեսյանը:
Մեծ մասը գալիս են, որպեսզի իրենց բիզնեսը տեղափոխեն Հայաստան, շատերը մեր երկիրն օգտագործում են դեպի երրորդ երկրներ տարանցման համար ։
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ որպես զբոսաշրջային ուղղություն, Ապրեսյանը նշեց, որ ներկայում մեր երկիրը կարող է մրցունակ լինել, քանի որ վերջին տարիներին այստեղ զգալիորեն բարելավվել է HoReCa ոլորտը, ինչպես նաև զարգացել է հոսթելների ուղղությունը:
Այս ամենը միասին ազդում է զբոսաշրջային փաթեթի արժեքի վրա, այսինքն՝ Հայաստանում կարելի է հանգստանալ հասանելի և որակյալ կերպով։ Այդ իսկ պատճառով Ապրեսյանը հույս ունի, որ ռուսաստանցիների մեծ ներհոսքը երկիր (հանգստանալու նպատակով) կլինի այն բանից հետո, երբ լարվածությունը նվազի և հակամարտությունը հանգուցալուծվի։
2021 թվականի արդյունքներով Հայաստան է ժամանել 816 660 զբոսաշրջիկ։ Հիմնական հոսքը կազմել են զբոսաշրջիկները Ռուսաստանից (375 930), Իրանից (85 310), Վրաստանից (57 713) և ԱՄՆ-ից (30 494): Զբոսաշրջային ակտիվության տեսանկյունից ամենահաջողվածն օգոստոսն էր, երբ Հայաստան էր ժամանել 143 168 զբոսաշրջիկ։ Ամենապասիվ ամիսը հունվարն է եղել՝ այդ ընթացքում մեր երկիր է այցելել ընդամենը 23 345 մարդ։
Լրահոս
0