https://arm.sputniknews.ru/20220304/putiny-harevan-erkrnerin-hvordvorel-e-chsrel-rusastani-het-haraberutjunnery-39390203.html
Պուտինը հարևան երկրներին հորդորել է չսրել Ռուսաստանի հետ հարաբերությունները
Պուտինը հարևան երկրներին հորդորել է չսրել Ռուսաստանի հետ հարաբերությունները
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ վատ մտադրություն չունի հարևանների նկատմամբ։ 04.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-04T15:32+0400
2022-03-04T15:32+0400
2022-03-04T15:39+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38945121_0:0:2741:1543_1920x0_80_0_0_cb6c48f8f57c3b868a807c6bf9e91b3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մարշալ Ռոկոսովսկի» լաստանավի դրոշի բարձրացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը միայն արձագանքում է այլ երկրների բացասական գործողություններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Պուտինը հարևան երկրներին հորդորել է չսրել և չվատթարանել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ՌԴ նախագահն ընդգծել է, որ ՌԴ-ն հարևան երկրների նկատմամբ որևէ վատ մտադրություն չունի։«Մենք մշտապես ասել ենք այդ մասին, որ մեր հարևանների նկատմամբ ոչ մի վատ մտադրություն չունենք», - ասել է նա:Արարողությունը տեղի է ունենում Ուստ-Լուգա ծովային նավահանգստում։ Դրոշը բարձրացնում է նավի կապիտան Ալեքսանդր Վանգոնենը։ Պուտինը տեսակապով է մասնակցում արարողությանը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38945121_185:0:2648:1847_1920x0_80_0_0_92674357018770c17eafe18ffbf366a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին
ռուսաստան, վլադիմիր պուտին
Պուտինը հարևան երկրներին հորդորել է չսրել Ռուսաստանի հետ հարաբերությունները
15:32 04.03.2022 (Թարմացված է: 15:39 04.03.2022) Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ վատ մտադրություն չունի հարևանների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մարշալ Ռոկոսովսկի» լաստանավի դրոշի բարձրացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը միայն արձագանքում է այլ երկրների բացասական գործողություններին։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Պուտինը հարևան երկրներին հորդորել է չսրել և չվատթարանել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Եթե որևէ մեկը չի ցանկանում համագործակցել ՌԴ-ի հետ, միևնույնն է` մենք կլուծենք մեր առջև դրված խնդիրները և կհաղթենք, քանի որ ձեռք կբերենք նոր իրավասություններ», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ՌԴ-ն հարևան երկրների նկատմամբ որևէ վատ մտադրություն չունի։
«Մենք մշտապես ասել ենք այդ մասին, որ մեր հարևանների նկատմամբ ոչ մի վատ մտադրություն չունենք», - ասել է նա:
Արարողությունը տեղի է ունենում Ուստ-Լուգա ծովային նավահանգստում։ Դրոշը բարձրացնում է նավի կապիտան Ալեքսանդր Վանգոնենը։ Պուտինը տեսակապով է մասնակցում արարողությանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։