00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետդուման ՌԴ ԶՈւ–ի վերաբերյալ «ֆեյքերի» համար ազատազրկման մասին օրենք է ընդունել

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցՊետդումա
Պետդումա - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Պետդումա
Բաժանորդագրվել
ՌԴ ԶՈւ–ի գործողությունների մասին կեղծ լուրեր տարածելու համար քրեական հետապնդում նախատեսող փոփոխություններ կարվեն ՌԴ քրեական և քրեադատավարական օրենսգրքերում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՌԴ ԶՈւ գործողությունների մասին կեղծ լուրեր տարածելու, ԶՈւ–ն վարկաբեկելու, ինչպես նաև ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի համար ՌԴ Պետդուման այսօր լիագումար նիստի ընթացքում երրորդ և վերջնական ընթերցմամբ քրեական պատիժ և խոշոր տուգանք նախատեսող օրինագիծ է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ԶՈւ գործողությունների մասին բացարձակ կեղծ հաղորդումներ տարածելու դեպքում նախատեսվում է տուգանք 700 հազարից մինչև 1.5 մլն ռուբլու չափով կամ դատապարտյալի աշխատավարձի, ինչպես նաև վերջին 18 ամսվա ընթացում նրա ունեցած այլ եկամտի չափով, կամ դատապարտյալը պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամկետով, կամ հարկադիր աշխատանքով մինչև 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ նույն ժամկետով։
Կեղծ ապացույցներով կամ թշնամանքի և ատելության մոտիվներով պաշտոնատար անձանց, կազմակերպված խմբավորումների կողմից ՌԴ ԶՈւ–ի մասին կեղծ լուրեր տարածելու դեպքում 5-10 տարվա ազատազրկում է նախատեսվում կամ վարչարարական տուգանք 3-5 մլն ռուբլու կամ աշխատավարձի, ինչպես նաև վերջին 3-5 տարվա ընթացքում դատապարտյալի այլ եկամտի չափով, կամ մինչև 5 տարի հարկադիր աշխատանք։
Ծանր հետևանքներ թողած կեղծ լուրեր տարածելու դեպքում 10-15 տարվա ազատազրկում է նախատեսված։
Բացի այդ, օրենքը պատասխանատվություն է սահմանում ՌԴ ԶՈւ–ի վարկաբեկմանն ուղղված հանրային գործողությունների համար։
Ռուսաստանի շահերը պաշտպանելու, խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար ռուսական զորքերի կիրառումը խոչընդոտելու կոչերի համար կամ նախկինում նման գործողությունների համար վարչարարական պատասխանատվության ենթարկված անձանց կողմից զորքերի նման օգտագործումը վարկաբեկելու համար տուգանք կսահմանվի 100 հազարից մինչև 300 հազար ռուբլու չափով, կամ հարկադիր աշխատանքներով պատիժ կսահմանվի մինչև 3 տարի ժամկետով, կամ կալանք 4-6 ամիս ժամկետով, կամ մինչև 3 տարվա ազատազրկում կոնկրետ պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ։
Այն դեպքում, երբ խոչընդոտումը կամ վարկաբեկումը ծանր հետևանքների կհանգեցնեն, տուգանքը կկազմի 300 հազարից մինչև 1 մլն ռուբլի կամ աշխատավարձի չափով կամ վերջին 3-5 տարվա ընթացքում դատապարտյալի ունեցած այլ եկամտի չափով, կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ` կոնկրետ պաշտոններ զբաղեցնելու արգելքով։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը (եթե մեկ տարվա ընթացքում իրավախախտում կատարած անձն արդեն վարչարարական պատասխանատվության է ենթարկվել) կպատժվեն մինչև 500 հազար ռուբլու չափով կամ մինչև 3 տարվա ազատազրկմամբ։
Այս փոփոխությունները կկատարվեն ՌԴ քրեական և քրեադատավարական օրենսգրքերում։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Լրահոս
0