https://arm.sputniknews.ru/20220304/makrvony-kmasnakci-nakhagahakan-yntrutjunnerin-39370155.html
Մակրոնը կմասնակցի նախագահական ընտրություններին
Մակրոնը կմասնակցի նախագահական ընտրություններին
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 10-ին, երկրորդը՝ ապրիլի 24-ին: 04.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-04T00:12+0400
2022-03-04T00:12+0400
2022-03-04T00:13+0400
էմանուել մակրոն
ֆրանսիա
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38426548_0:0:2893:1628_1920x0_80_0_0_76a7720827c303216a2be9ce66db2e77.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես հայտարարել է առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին։ Գործող նախագահն իր որոշման մասին հայտարարել է ֆրանսիացիներին ուղղված բաց նամակում։Նշենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը նախատեսված է ապրիլի 24-ին: Մարտի 7-ին Սահմանադրական խորհուրդը կհաստատի ընտրություններին մասնակցող թեկնածուների վերջնական ցուցակը:Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2017 թվականի մայիսի 14-ին։ Նա նախկին բիզնեսմեն է։ 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային գործերի նախարար։ Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016 թվականի օգոստոսի 30-ին։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38426548_0:0:2731:2048_1920x0_80_0_0_0604a91054a59e5e630ab6f7c340de32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, ֆրանսիա, ընտրություններ
էմանուել մակրոն, ֆրանսիա, ընտրություններ
Մակրոնը կմասնակցի նախագահական ընտրություններին
00:12 04.03.2022 (Թարմացված է: 00:13 04.03.2022) Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 10-ին, երկրորդը՝ ապրիլի 24-ին:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես հայտարարել է առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին։ Գործող նախագահն իր որոշման մասին հայտարարել է ֆրանսիացիներին ուղղված բաց նամակում։
«Ես խնդրում եմ ձեր վստահությունը հանրապետության նախագահի պաշտոնում նոր մանդատի համար։ Ես հանդես եմ գալիս որպես թեկնածու, որ ձեզ հետ միասին մշակեմ դարի մարտահրավերներին ուղղված հատուկ ֆրանսիական և եվրոպական պատասխան», - ասված է Մակրոնի նամակում, որը հրապարակվել է ֆրանսիական մի շարք պարբերականներում։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը նախատեսված է ապրիլի 24-ին: Մարտի 7-ին Սահմանադրական խորհուրդը կհաստատի ընտրություններին մասնակցող թեկնածուների վերջնական ցուցակը:
Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2017 թվականի մայիսի 14-ին։ Նա նախկին բիզնեսմեն է։ 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային գործերի նախարար։ Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016 թվականի օգոստոսի 30-ին։