https://arm.sputniknews.ru/20220304/inchu-inqnatiry-chi-karvoghacel-trchel-erevanic-qaghaviaciaji-kvomiten-hajtararutjun-e-taratsel-39379885.html
Ինչու ինքնաթիռը չի կարողացել թռչել Երևանից. Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Ինչու ինքնաթիռը չի կարողացել թռչել Երևանից. Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Sputnik Արմենիա
Կոմիտեն նշում է, որ ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է թռիչքի թույլտվությունը: 04.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-04T11:54+0400
2022-03-04T11:54+0400
2022-03-04T12:16+0400
հայաստան
ինքնաթիռ
«զվարթնոց» օդանավակայան
քաղավիացիայի կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39380145_0:167:1600:1067_1920x0_80_0_0_747adc73204cbf235a69f72e1707c548.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսական «Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չի կարողացել մեկնել փաստաթղթային խնդիրների պատճառով, օդանավի հանդեպ կալանք չի կիրառվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն։«Մարտի 3-ին ռուսական «Սիբիր» ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն դեռևս գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։ Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո միայն ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,– նշված է հաղորդագրության մեջ։Վերը նշված հանգամանքով պայմանավորված՝ ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երևանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի միջև:ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Խնդրի վերաբերյալ տեղեկացվել են նաև շահագործող ավիաընկերությունը և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունները։ Փաստաթղթային հարցերի պարզաբանումից հետո ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի:Հիշեցնենք, որ երեկ «Авиаторщина» Telegram–յան ալիքը գրել էր, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։ «S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված մեքենայի վարձակալը VP-BSZ գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է»,- նշված էր հաղորդագրության մեջ։Ավելի ուշ «S7 Airlines»-ը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հարկադրված է եղել մասնակիորեն կրճատել թռիչքային ծրագիրը՝ կապված սահմանված սահմանափակումների հետ և չեղարկել միջազգային ուղղություններով որոշ չվերթեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39380145_165:0:1588:1067_1920x0_80_0_0_94349a62053b6b71fc2373829c3b40b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ինքնաթիռ, «զվարթնոց» օդանավակայան, քաղավիացիայի կոմիտե
հայաստան, ինքնաթիռ, «զվարթնոց» օդանավակայան, քաղավիացիայի կոմիտե
Ինչու ինքնաթիռը չի կարողացել թռչել Երևանից. Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
11:54 04.03.2022 (Թարմացված է: 12:16 04.03.2022) Կոմիտեն նշում է, որ ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է թռիչքի թույլտվությունը:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսական «Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չի կարողացել մեկնել փաստաթղթային խնդիրների պատճառով, օդանավի հանդեպ կալանք չի կիրառվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն։
«Մարտի 3-ին ռուսական «Սիբիր» ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն դեռևս գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։ Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո միայն ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վերը նշված հանգամանքով պայմանավորված՝ ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երևանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի միջև:
«Հարկ ենք համարում նշել, որ ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է նշված ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը: Նշենք նաև, որ Երևանից նախատեսված թռիչքը իրականացվել է ավիաընկերության մեկ այլ օդանավով»,– ընդգծում է կոմիտեն:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Խնդրի վերաբերյալ տեղեկացվել են նաև շահագործող ավիաընկերությունը և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունները։ Փաստաթղթային հարցերի պարզաբանումից հետո ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի:
Հիշեցնենք, որ երեկ «Авиаторщина» Telegram–յան ալիքը գրել էր, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։ «S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված մեքենայի վարձակալը VP-BSZ գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է»,- նշված էր հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ «S7 Airlines»-ը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հարկադրված է եղել մասնակիորեն կրճատել թռիչքային ծրագիրը՝ կապված սահմանված սահմանափակումների հետ և չեղարկել միջազգային ուղղություններով որոշ չվերթեր: