https://arm.sputniknews.ru/20220304/hunastani-agn-n-em-ic-pahanjum-e-turqiajin-stipel-masnakcel-rdi-dem-patzhamijvocnerin-39389876.html
Հունաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջում է Թուրքիային ստիպել մասնակցել ՌԴ–ի դեմ պատժամիջոցներին
Հունաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջում է Թուրքիային ստիպել մասնակցել ՌԴ–ի դեմ պատժամիջոցներին
Sputnik Արմենիա
Հունաստանի ԱԳՆ-ում վստահ են, որ առանց Թուրքիայի պատժամիջոցներն այդքան արդյունավետ չեն լինի։ 04.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-04T15:24+0400
2022-03-04T15:24+0400
2022-03-04T15:28+0400
հունաստան
եվրամիություն
պատժամիջոցներ
թուրքիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0a/26398207_0:0:1601:901_1920x0_80_0_0_d84f578f012e78b78a253bc1b2bd33f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, այլապես ռուսական տնտեսությանը ուժեղ հարված չի հասցվի:Վարվիցիոտիսը կարճ հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի Առլ քաղաք ԵՄ ընդհանուր հարցերով ոչ պաշտոնական խորհրդին ժամանելուն պես:Նա նաև մտահոգություն է հայտնել Ուկրաինայում վերջին իրադարձությունների կապակցությամբ, հատկապես «Զապորոժիեի ԱԷԿ-ին գիշերային հարվածներից հետո», և ընդգծել է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը, որպեսզի «պատժամիջոցներն իմաստ ունենան» և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դրդեն ռազմավարության փոփոխման:Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մարտի 1-ին հայտարարել էր, որ Թուրքիան չի ցանկանում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան պետք է գործի՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները և չի ծրագրում պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ: Անցած հանգստյան օրերին Արևմուտքի երկրները նոր պատժամիջոցներ են նախաձեռնել Ռուսաստանի դեմ։Զապորոժիեի ԱԷԿ-ից ճառագայթման արտանետում չի եղել. ՄԱԳԱՏԷՓետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
հունաստան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0a/26398207_159:0:1436:958_1920x0_80_0_0_e58185cc27d5063e443d3de7533e2677.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, թուրքիա, ռուսաստան
հունաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, թուրքիա, ռուսաստան
Հունաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջում է Թուրքիային ստիպել մասնակցել ՌԴ–ի դեմ պատժամիջոցներին
15:24 04.03.2022 (Թարմացված է: 15:28 04.03.2022) Հունաստանի ԱԳՆ-ում վստահ են, որ առանց Թուրքիայի պատժամիջոցներն այդքան արդյունավետ չեն լինի։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, այլապես ռուսական տնտեսությանը ուժեղ հարված չի հասցվի:
Վարվիցիոտիսը կարճ հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի Առլ քաղաք ԵՄ ընդհանուր հարցերով ոչ պաշտոնական խորհրդին ժամանելուն պես:
Նա նաև մտահոգություն է հայտնել Ուկրաինայում վերջին իրադարձությունների կապակցությամբ, հատկապես «
Զապորոժիեի ԱԷԿ-ին գիշերային հարվածներից հետո», և ընդգծել է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը, որպեսզի «պատժամիջոցներն իմաստ ունենան» և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դրդեն ռազմավարության փոփոխման:
«Հենց այդ պատճառով մենք կխնդրենք ԵՄ-ում մեր գործընկերներին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա կատարի ԵՄ մյուս երկրների պահանջները տնտեսական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ։ Առանց Թուրքիայի այդ պատժամիջոցներն այնպիսի ուժեղ հարված չեն հասցնի ռուսական տնտեսությանը, ինչպիսին ցանկանում էինք», - ասել է Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը ։
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մարտի 1-ին հայտարարել էր, որ Թուրքիան չի ցանկանում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան պետք է գործի՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները և չի ծրագրում պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ: Անցած հանգստյան օրերին Արևմուտքի երկրները նոր պատժամիջոցներ են նախաձեռնել Ռուսաստանի դեմ։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։