https://arm.sputniknews.ru/20220304/harjuravvor-brni-anhetacatsneri-tshakatagrery-mnum-en-chbacahajtvats-mirzvojany-qleverliin-39396824.html
Հարյուրավոր բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված. Միրզոյանը` Քլեվերլիին
Հարյուրավոր բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված. Միրզոյանը` Քլեվերլիին
Sputnik Արմենիա
Ջեյմս Քլեվերլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարը ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: 04.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-04T17:06+0400
2022-03-04T17:06+0400
2022-03-04T17:09+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
անհետ կորած
արարատ միրզոյան
ջեյմս քլեվերլի
միացյալ թագավորություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35972289_0:0:1101:619_1920x0_80_0_0_ba0d62cf3d241aa24fa0c46a00a65828.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Ջեյմս Քլեվերլիին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն` հավելելով, որ Միրզոյանը բրիտանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ջեյմս Քլեվերլիի հետ։Միրզոյանը նշել է, որ հարյուրավոր անհետ կորածների, այդ թվում տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված։Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ–ի ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ. ինչ են քննարկելՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը:Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։Քննարկվել են նաև միջազգային օրակարգին վերաբերող այլ հարցեր:Միրզոյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից հումանիտար հարցերի քաղաքականացումը
միացյալ թագավորություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35972289_54:0:1031:733_1920x0_80_0_0_93502c57c9b0e2535e80d5d120deac26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, անհետ կորած, արարատ միրզոյան, ջեյմս քլեվերլի, միացյալ թագավորություն
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, անհետ կորած, արարատ միրզոյան, ջեյմս քլեվերլի, միացյալ թագավորություն
Հարյուրավոր բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված. Միրզոյանը` Քլեվերլիին
17:06 04.03.2022 (Թարմացված է: 17:09 04.03.2022) Ջեյմս Քլեվերլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարը ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Ջեյմս Քլեվերլիին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ–ն` հավելելով, որ Միրզոյանը բրիտանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ջեյմս Քլեվերլիի հետ։
Միրզոյանը նշել է, որ հարյուրավոր անհետ կորածների, այդ թվում տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Քննարկվել են նաև միջազգային օրակարգին վերաբերող այլ հարցեր: