https://arm.sputniknews.ru/20220304/hamashkharhajin-banky-hajastanin-265-milivon-evrvoji-vark-ktramadri-39388288.html
Համաշխարհային բանկը Հայաստանին 26․5 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի
Համաշխարհային բանկը Հայաստանին 26․5 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի
Sputnik Արմենիա
ՀԲ–ը հիշեցնում է, որ հաստատված վարկային ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման արդեն չորրորդ ծրագիրն է։ 04.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-04T14:55+0400
2022-03-04T14:55+0400
2022-03-04T14:55+0400
հայաստան
վարկ
համաշխարհային բանկ (հբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/859/54/8595458_0:414:2000:1539_1920x0_80_0_0_4f277bc1819e4c422181701b3c0d2955.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Համաշխարհային բանկը 26․5 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանի պետական համակարգի արդիականացման համար։ Որոշումն այսօր հաստատել է ՀԲ–ի գործադիր տնօրենների խորհուրդը։ՀԲ պաշտոնական հաղորդագրության մեջ նշած է, որ հաստատված վարկայի ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման արդեն չորրորդ ծրագիրն է, որը պետք է նպաստի պետական ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ու հասանելիության բարելավմանը։Այս հիմնավորմամբ հատկապես կարևորվում է թվային կառավարման խթանումը, ավելի արդյունավետ և հասանելի ծառայությունների համար տեխնոլոգիաների կիրառմամբ։Համաշխարհային բանկը 26․5 միլիոն եվրո վարկը ՀՀ–ին կտրամադրի 25 տարվա մարման ընդհանուր ժամկետով, որից 14․5–ը` արտոնյալ։ՀՀ կառավարությունը ծրագրին պետք է մասնակցի 5.3 միլիոն եվրո համաֆինանսավորմամբ։ՀԲ–ը հիշեցնում է, որ 1992 թ․–ին բանկին անդամակցելուց ի վեր Հայաստանին 2 տրիլիոն 477 միլիարդ 870 մլն դոլար գումար է տրամադրել։Պուտինը հանձնարարել է ապահովել պայմանագրերի վարկային բոլոր տոկոսադրույքների պահպանումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/859/54/8595458_0:77:2000:1577_1920x0_80_0_0_fff3cb142402f1e9b6fa5965da8dd4bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վարկ, համաշխարհային բանկ (հբ)
հայաստան, վարկ, համաշխարհային բանկ (հբ)
Համաշխարհային բանկը Հայաստանին 26․5 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի
ՀԲ–ը հիշեցնում է, որ հաստատված վարկային ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման արդեն չորրորդ ծրագիրն է։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Համաշխարհային բանկը 26․5 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանի պետական համակարգի արդիականացման համար։ Որոշումն այսօր հաստատել է ՀԲ–ի գործադիր տնօրենների խորհուրդը։
ՀԲ պաշտոնական հաղորդագրության մեջ նշած է, որ հաստատված վարկայի ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման արդեն չորրորդ ծրագիրն է, որը պետք է նպաստի պետական ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ու հասանելիության բարելավմանը։
ՀԲ տվյալներով` Հայաստանում մի շարք պետական ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների ֆիզիկական ներկայությունն է պահանջվում։ Իսկ կառավարության առցանց ծառայություններից ներկայում օգտվում է ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների միայն հինգ տոկոսը։
Այս հիմնավորմամբ հատկապես կարևորվում է թվային կառավարման խթանումը, ավելի արդյունավետ և հասանելի ծառայությունների համար տեխնոլոգիաների կիրառմամբ։
Համաշխարհային բանկը 26․5 միլիոն եվրո վարկը ՀՀ–ին կտրամադրի 25 տարվա մարման ընդհանուր ժամկետով, որից 14․5–ը` արտոնյալ։ՀՀ կառավարությունը ծրագրին պետք է մասնակցի 5.3 միլիոն եվրո համաֆինանսավորմամբ։
ՀԲ–ը հիշեցնում է, որ 1992 թ․–ին բանկին անդամակցելուց ի վեր Հայաստանին 2 տրիլիոն 477 միլիարդ 870 մլն դոլար գումար է տրամադրել։