https://arm.sputniknews.ru/20220304/ete-patzhamijvocneri-npatakn-e-pvokhel-mer-dirqvorvoshumy-apa-hajvoghutjan-shans-chka-peskvov-39395033.html
Եթե պատժամիջոցների նպատակն է փոխել մեր դիրքորոշումը, ապա հաջողության շանս չկա. Պեսկով
Եթե պատժամիջոցների նպատակն է փոխել մեր դիրքորոշումը, ապա հաջողության շանս չկա. Պեսկով
Sputnik Արմենիա
Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում իր դեմ ԱՄՆ պատժամիջոցներին։ 04.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-04T16:39+0400
2022-03-04T16:39+0400
2022-03-04T18:58+0400
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
ռուսաստան
ուկրաինա
դոնբաս
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2061/37/20613724_0:0:1600:901_1920x0_80_0_0_f0f923eaa47dc8c0f6f4aebdc1f7274b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները հաջողության շանս չունեն, եթե նրանց նպատակն է փոխել մեր դիրքորոշումը և հրաժարվել ծրագրվածից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն «ամբողջական արգելափակման» պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և յոթ խոշոր ռուս գործարարների դեմ: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Նիկոլայ Տոկարևը, Բորիս և Արկադի Ռոտենբերգերը, Սերգեյ Չեմեզովը, Իգոր Շուվալովը, Եվգենի Պրիգոժինը և Ալիշեր Ուսմանովը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 9–րդ օրը։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2061/37/20613724_160:0:1576:1062_1920x0_80_0_0_265359204c9df27331e549fa3cd65250.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, պատերազմ
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, պատերազմ
Եթե պատժամիջոցների նպատակն է փոխել մեր դիրքորոշումը, ապա հաջողության շանս չկա. Պեսկով
16:39 04.03.2022 (Թարմացված է: 18:58 04.03.2022) Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում իր դեմ ԱՄՆ պատժամիջոցներին։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները հաջողության շանս չունեն, եթե նրանց նպատակն է փոխել մեր դիրքորոշումը և հրաժարվել ծրագրվածից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ցավոք, նման որոշում է կայացվել, բայց եթե պատժամիջոցները նպատակ ունեն հասցեատերերին դրդել դիրքորոշման փոփոխության, մեր նախագահին աջակցելուց հրաժարվելու, ապա այդ պատժամիջոցները լսելի դառնալու շանս չունեն: Իսկ մնացածը կարևոր չէ»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն «ամբողջական արգելափակման» պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և յոթ խոշոր ռուս գործարարների դեմ: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Նիկոլայ Տոկարևը, Բորիս և Արկադի Ռոտենբերգերը, Սերգեյ Չեմեզովը, Իգոր Շուվալովը, Եվգենի Պրիգոժինը և Ալիշեր Ուսմանովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 9–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։