00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե հիմա արտադրողին չպաշտպանեն, հետո վերազինման սուբյեկտ ընդհանրապես չի լինի. Գաբրիելյան

© Sputnik / Asatur YesayantsՎաչե Գաբրիելյան
Վաչե Գաբրիելյան - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Վաչե Գաբրիելյան
Բաժանորդագրվել
Ի՞նչ վտանգներ են սպասում դրամական փոխանցումների միջազգային համակարգերին, ի՞նչ խնդիրների կբախվեն հայաստանյան տնտեսվարողները, և ի՞նչ անելիքներ ունի ՀՀ կառավարությունն այս իրավիճակում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում իր տեսակետն է ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ, AUA-ի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը։
Առանց Swift–ի՞, թե՞ СПФС–ի հետ. փոխանցումներ կկատարվեն, բայց ուշացումներով
Swift–ի բացակայությունը չի նշանակում գործարքների բացակայություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց AUA-ի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը` մեկնաբանելով ռուսական բանկերի նկատմամբ կիրառված սահմանափակումների հնարավոր ազդեցությունը միջազգային փոխանցումների վրա։
ԵՄ-ն որոշել է SWIFT-ից անջատել ռուսական յոթ բանկերի
«Եթե Swift–ը չլինի, չի նշանակում, որ վճարումները գոյություն չեն ունենա, ընդամենը կոմունիկացիոն խնդիր կլինի, որի պատճառով դրանք կսկսեն ուշանալ կամ աշխատել 2-3 փոխանցումներով»,– ասաց Գաբրիելյանը։
Բացի այդ, ըստ նրա` բանկերի մեծ մասը, միանալով Swift համակարգին, չի կտրվել այլ համակարգերից, որոնցից այսօր էլ կարող են օգտվել։
Դրանցից մեկն էլ հենց ՌԴ–ի ստեղծած փոխանցումների СПФС (Система передачи финансовых сообщений) համակարգն է։ Գաբրիելյանն արձանագրեց, որ 2014 թվականից գոյություն ունեցող այս համակարգին առ այսօր ընդամենը 400 սուբյեկտ է միացել, բայց և չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում այն կկարողանա բավարարել հնարավոր ավելացող պահանջարկը։
«Ամբողջովին СПФС -ին կանցնեն, թե ոչ, դժվար է ասել, որովհետև Swift-ից միայն 7-8 բանկեր են անջատվել, իսկ մնացածների վրա այդ սահմանափակումերը չեն տարածվում»,– ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ Swift–ից անջատվելն ինքնին այնքան խնդրահարույց չէ, որքան ակտիվների սառեցումն ու եվրոպական շուկաներից օգտվելու սահմանափակումները, քանի որ այս դեպքում բանկերը ստիպված կլինեն ձևավորել լրացուցիչ միջոցներ։
Փոխարժեքի տատանումներ. ինչի՞ն են սպասում արտահանողները
Ակտիվ պատերազմի պարագայում երբ արտարժույթի փոխարժեքի տատանողականությունը մեծ է, Վաչե Գաբրիելյանի դիտարկմամբ, էֆեկտիվ հեջավորման (արժույթի ապահովագրության) մեխանիզմներ չեն կարող լինել։ Կամ ապահովագրության գինն այնքան բարձր կլինի, որ տնտեսվարող սուբյեկտներին շահեկան չի լինի դրանցից օգտվելը։
«Այսօրվա իրավիճակում, որ ինչ–որ մեկը տրամաբանական գնով հեջավորում կատարի, որ տնտեսվարողին ձեռնտու լինի, խիստ կասկածում եմ»,– ասաց նա` հավելելով, որ այս գործիքի կիրառման մասին կարելի կլինի խոսել միայն իրավիճակի փոքր–ինչ հանդարտվելուց հետո։
Ինչ վերաբերում է գործարքների ապահովագրության այլ մեխանիզմներին, ապա դրանց պարագայում էլ կարող են այլ խնդիրներ լինել։
«Օրինակ` կարող է շրջանառու միջոցներ տրամադրելու հարց լինել։ Բայց դա պետք է արվի բանկերի միջոցով։ Եվ եթե այստեղի գործընկեր բանկերը այնտեղի գործընկեր բանկերի վրա աշխատեն ապահովագրական ընկերությունների միջոցով, ֆակտորինգային (կարճաժամկետ ֆինանսավորման) համաձայնագրերով և այլն, պետք է վստահ լինեն, որ դրանք ունեն համապատասխան վճարունակություն, որ տվյալ բանկը, որին փոխանցում են, միջոցների սառեցում չունի, վճարումներ իրականացնելու ունակություններ ունի և այլն»,– ասաց Գաբրիելյանը։
Ներկա իրավիճակը ՀՀ նախկին փոխվարչապետը համեմատեց 2014-15թթ–ի հետ, երբ ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազել էր, ինչն ուղղակի ազդել էր Հայաստանից արտահանումների վրա։
Ռուսաստանը SWIFT-ից էլ անջատեցին. բա հետո՞
«2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մենք ունեինք արտադրողներ, որոնք չէին կարող ապրանք իրացնել Ռուսաստանում ոչ թե գնի պատճառով, այլ որովհետև փոխարժեքը դեռևս չէր կայունացել ինչ–որ մակարդակում, ու ռուս գնորդները չէին կարողանում տվյալ ապրանքի դիմաց ինչ–որ հստակ գին առաջարկել։ Այսինքն` պետք է ինչ–որ կայունացում լինի, որպեսզի գործարքները կարողանան շարունակվել։ Հակառակ պարագայում գործարքները դառնում են չափազանց սպեկուլյացիոն, և այդ սպեկուլյացիայի ժամանակ երկու կողմն էլ իրենց պաշտպանում են որոշակի մարժայով, ինչի արդյունքում գինը կարող է շատ բարձր լինել»,– ասաց Գաբրիելյանը` շեշտելով, որ այդ սպեկուլյացիայից տուժում են շարքային սպառողները։
Այն, ինչ անում է կառավարությունը, կապ չունի առկա խնդիրները լուծելու հետ
ՀՀ կառավարությունը տեղական արտադրողներին աջակցության տարբեր գործիքներ է առաջարկում արտադրողականության բարձրացման, տեխնոլոգիական վերազինման նպատակով, դրանով, սակայն, Վաչե Գաբրիելյանի համոզմամբ, առկա անորոշությունների ու շրջանառու միջոցների ժամանակավոր պակասի խնդիրը հնարավոր չէ լուծել։
«Այլ խնդիր է, թե արդյոք պետությունը տրամաբանական կգտնի՞ այդ գումարը տրամադրել ոչ թե վերազինմանը, այլ արտադրողներին անմիջապես պաշտպանելուն։ Որովհետև եթե հիմա արտադրողներին չպաշտպանեն, հետո վերազինման սուբյեկտ ընդհանրապես չի լինի։ Բայց եղած արտադրողականության բարձրացմամբ, կամ սարքավորումների վերազինմամբ շրջանառու միջոցների, համաֆինանսավորման կամ գործարքի մյուս կողմի սնանկացումից ապահովագրում անել հնարավոր չէ, դրանք այլ նպատակներ են»,– ասաց Գաբրիելյանը։
Փոխարենը մասնագետն առաջարկում է տնտեսվարողներին հենց այդ նպատակով վարկեր, արտահանման շարունակականության ապահովման համար աջակցություն տրամադրել, որպեսզի արտադրությունից մինչև սպառում ցիկլը շարունակվի։
«Պետությունը կարող է կարճաժամկետ կամ ցածր տոկոսադրույքներով վարկավորել»,– առաջարկում է Գաբրիելյանը։
Բայց մինչ այդ նա խորհուրդ է տալիս նախ ամբողջովին գույքագրել արտահանողների բոլոր խնդիրները` հասկանալու համար արտահանման արժեքային շղթաները, որոնք են նրանց գործակիցները դրսում, ինչ խնդիրներ կարող են ունենալ տրանսպորտային փոխադրումների, պաշարների կուտակման տեսակետից և այլն։
«Ես չեմ կարծում որ, ասենք, այս յոթ օրվա ընթացքում կառավարությունը ամբողջությամբ կարող էր ախտորոշել խնդիրը և տալ համապարփակ լուծումներ։ Կարևորը հիմա բիզնեսի հետ երկխոսություն սկսելն է, այդկերպ վեր հանել այն խնդիրները, որոնք կարող են առաջ գալ։ Ակնհայտորեն խնդիրը հիմնականում լինելու է գործընկերների վճարունակությունը, մատակարարումների ապահովումը, որովհետև երբ տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան ընկերությունները կանգնեցնում են մատակարարումները, դա նշանակում է, որ այնտեղ ևս որոշակի դեֆիցիտ է առաջանում, և դրա հետևանքով շատ ապրանքային մատակարարումներ, որ սպասվում էին, կարող են չգալ կամ ուշանալ»,– ասաց Գաբրիելյանը։
Այդուհանդերձ, տնտեսագետը նաև նշում է, որ այսօր բուռն զարգացող պրոցեսում կառավարությունը չի կարող միանգամից ախտորոշել բոլոր խնդիրներն ու միանգամից տալ դրանց բոլոր լուծումները։
Լրահոս
0