https://arm.sputniknews.ru/20220304/dumanjany-mshakutajin-zharangutjan-pahpanman-harcn-e-bardzracrel-jahiaji-het-handipmany-39407355.html
Դումանյանը մշակութային ժառանգության պահպանման հարցն է բարձրացրել Յահիայի հետ հանդիպմանը
Դումանյանը մշակութային ժառանգության պահպանման հարցն է բարձրացրել Յահիայի հետ հանդիպմանը
Sputnik Արմենիա
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողիի հետ զրույցում Դումանյանը հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային... 04.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-04T19:54+0400
2022-03-04T19:54+0400
2022-03-04T20:26+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39407085_0:0:1800:1014_1920x0_80_0_0_eef4b48311d59a527a67a8fc9b53c268.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վրա: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը` հավելելով, որ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային։«Նախարարը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հնարավոր կլինի ապահովել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը, քանի որ դրանք համամարդկային նշանակության արժեքներ են»,–ասված է հաղորդագրության մեջ։Հանդիպման ավարտին Լիլա Պիտերս Յահիայը տեղեկացրել է, որ այս տարի ՄԱԿ-ը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի նախաձեռնությամբ նախատեսում է կրթության հարցերով գագաթնաժողով՝ կրթության ոլորտի համաշխարհային ռազմավարություն մշակելու նպատակով։ Գագաթնաժողովի նպատակն է նաև, որ ՄԱԿ-ի անդամ երկրները ավելացնեն իրենց ՀՆԱ–ներում կրթությանը հատկացվող մասնաբաժինը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39407085_153:0:1753:1200_1920x0_80_0_0_8677047d18be1487e6c79ef1ed27824b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), միավորված ազգերի կազմակերպություն (մակ), արցախ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), միավորված ազգերի կազմակերպություն (մակ), արցախ
Դումանյանը մշակութային ժառանգության պահպանման հարցն է բարձրացրել Յահիայի հետ հանդիպմանը
19:54 04.03.2022 (Թարմացված է: 20:26 04.03.2022) Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողիի հետ զրույցում Դումանյանը հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային արժեքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կպահպանվեն։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վրա: Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍ նախարարությունը` հավելելով, որ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային։
«Նախարարը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հնարավոր կլինի ապահովել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը, քանի որ դրանք համամարդկային նշանակության արժեքներ են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ավարտին Լիլա Պիտերս Յահիայը տեղեկացրել է, որ այս տարի ՄԱԿ-ը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի նախաձեռնությամբ նախատեսում է կրթության հարցերով գագաթնաժողով՝ կրթության ոլորտի համաշխարհային ռազմավարություն մշակելու նպատակով։ Գագաթնաժողովի նպատակն է նաև, որ ՄԱԿ-ի անդամ երկրները ավելացնեն իրենց ՀՆԱ–ներում կրթությանը հատկացվող մասնաբաժինը: