00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չավուշօղլուն առաջարկում է ՌԴ–ի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել

© AP Photo / Darko VojinovicՄևլութ Չավուշօղլու
Մևլութ Չավուշօղլու - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Մևլութ Չավուշօղլու
Բաժանորդագրվել
Անկարան շատ է ցանկանում միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, դրանով է պայմանավորված առաջարկների կրկնությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին հայտարարել է, որ Անկարան Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպում է նախաձեռնում Անթալիայում նախատեսված դիվանագիտական համաժողովում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբան հանդիպեն Անթալիայի դիվանագիտական համաժողովում, եթե պայմանները թույլ տան և կողմերը համաձայնեն», - ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ նա ասել էր, որ մարտի 11-13-ն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական 2-րդ համաժողովը, որին մասնակցելու հրավեր են ուղարկել բազմաթիվ երկրներ, հրավիրվածների ցանկում են նաև Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
Լրահոս
0