https://arm.sputniknews.ru/20220304/ajs-orinagitsy-nman-dzevvov-yndunvelu-depqum-harvatselu-e-banaki-martunakutjany-jamaljan-39397989.html
Այս օրինագիծը նման ձևով ընդունվելու դեպքում հարվածելու է բանակի մարտունակությանը. Ջամալյան
Այս օրինագիծը նման ձևով ընդունվելու դեպքում հարվածելու է բանակի մարտունակությանը. Ջամալյան
Sputnik Արմենիա
Ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ... 04.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-04T17:46+0400
2022-03-04T17:46+0400
2022-03-04T17:48+0400
պոդկաստ
դավիթ ջամալյան
բանակ
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39398862_0:0:1601:901_1920x0_80_0_0_ab38ce16ae847b5db01e5ffa259e0feb.jpg
Ջամալյան. Այս օրինագիծը նման ձևով ընդունվելու դեպքում հարվածելու է բանակի մարտունակությանը
Sputnik Արմենիա
Ջամալյան. Այս օրինագիծը նման ձևով ընդունվելու դեպքում հարվածելու է բանակի մարտունակությանը
Ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին ու որդիներին:Տվյալ նախաձեռնությունը լավն է, բայց այն անկասկած պետք է կյանքի կոչի պետականակենտրոն իշխանությունը։ Սոցիալական արդարության դիրքերից ճիշտ մտահղացում է, բայց եթե պետականակենտրոն իշխանությունն է այն առաջ քաշում, ապա միանգամից ներկայացնում է նաև այն առաջարկները, որոնք պետք է լրացնեն զինված ուժերի համալրման բացը, որը կառաջանա այս նախաձեռնությունը կյանքի կոչելիս, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը։Ջամալյանի դիտարկմամբ` 44-օրյա պատերազմում հարազատներին կորցրած ընտանիքները հայրենիքին տվել են առավելագույնը, և սոցիալական արդարության սկզբունքից ելնելով` պետք է արտոնյալ լինեն մեր հասարակության մեջ, բայց նրանց արժանիորեն գնահատող նախագծերին զուգահեռ պետք է առաջ մղել նաև այնպիսի նախաձեռնություններ, որոնք կլուծեն բանակի ներդաշնակ համալրման խնդիրը։Ռազմական վերլուծաբանի կարծիքով` զինված ուժերի համալրման բացը հնարավոր է լրացնել միայն պայմանագրային զինծառայության հատվածին ավելի մեծ ուշադրություն դարձնելով, ուստի սոցիալ–իրավական երաշխիքների առումով պետք է շատ բան անել, որպեսզի պայմանագրային զինծառայությունը դառնա ավելի հրապուրիչ։ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնության կարգ. լուսանկարներ Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ`առաջարկելով փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, ըստ որի` պարտադիր զինվորական ծառայությունից կարող են ազատվել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներն ու որդիները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39398862_5:0:1428:1067_1920x0_80_0_0_992290ad3ef93f5553b108c2a002c3e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, դավիթ ջամալյան, բանակ, զինծառայող, аудио
պոդկաստ, դավիթ ջամալյան, բանակ, զինծառայող, аудио
Ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին ու որդիներին:
Տվյալ նախաձեռնությունը լավն է, բայց այն անկասկած պետք է կյանքի կոչի պետականակենտրոն իշխանությունը։ Սոցիալական արդարության դիրքերից ճիշտ մտահղացում է, բայց եթե պետականակենտրոն իշխանությունն է այն առաջ քաշում, ապա միանգամից ներկայացնում է նաև այն առաջարկները, որոնք պետք է լրացնեն զինված ուժերի համալրման բացը, որը կառաջանա այս նախաձեռնությունը կյանքի կոչելիս,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը։
«Նման առաջարկների դեմքում միաժամանակ պետք է մտածել բանակի մարտունակությունը պատշաճ մակարդակի պահելու, համալրման խնդիրներն արդյունավետորեն լուծելու մասին։ Հիմա մենք տեսնում ենք ընդամենը ականջահաճո, պոպուլիստական հերթական մի նախաձեռնություն, առաջ են բերում գեղեցիկ հնչող օրինագիծ, որն այս ձևով ընդունվելու պարագայում հարվածելու է զինված ուժերի մարտունակությանը»,– ասաց ռազմական վերլուծաբանը։
Ջամալյանի դիտարկմամբ` 44-օրյա պատերազմում հարազատներին կորցրած ընտանիքները հայրենիքին տվել են առավելագույնը, և սոցիալական արդարության սկզբունքից ելնելով` պետք է արտոնյալ լինեն մեր հասարակության մեջ, բայց նրանց արժանիորեն գնահատող նախագծերին զուգահեռ պետք է առաջ մղել նաև այնպիսի նախաձեռնություններ, որոնք կլուծեն բանակի ներդաշնակ համալրման խնդիրը։
Ռազմական վերլուծաբանի կարծիքով` զինված ուժերի համալրման բացը հնարավոր է լրացնել միայն պայմանագրային զինծառայության հատվածին ավելի մեծ ուշադրություն դարձնելով, ուստի սոցիալ–իրավական երաշխիքների առումով պետք է շատ բան անել, որպեսզի պայմանագրային զինծառայությունը դառնա ավելի հրապուրիչ։
Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ`առաջարկելով փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, ըստ որի` պարտադիր զինվորական ծառայությունից կարող են ազատվել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներն ու որդիները: