00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցը տալիս են նախկին շահագործողին. կառավարությունը փոշմանե՞լ է

Հակոբ Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
Բաժանորդագրվել
Իշխանափոխությունից հետո հայտարարվեց, որ Որոտան–Արփա թունելով 2004թ–ից մինչ օրս մեկ անգամ է ջուր հոսել` փորձարկման ժամանակ, փոխարենը հիդրոհանգույցը մի քանի տարին մեկ վերանորոգվել է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություն է կատարել շուրջ 1 տարի առաջ ընդունած իր որոշման մեջ։ Դրանով Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցը վերադարձվում է նախկին շահագործողին` «Արփա-Սևան» ԲԲԸ-ին։
Ըստ նոր որոշման` ընկերությունը, որը 2022թ–ի հունվարի 1-ից պետք է զրկվեր թունելի շահագործման իրավունքից, կշարունակի այն շահագործել մինչև 2023թ–ի հունվարի 1-ը։
Պատճառը կառավարության որոշման մեջ մեկնաբանվում է «մեքենամեխանիզմների, նեղ մասնագիտական տեխնիկական միջոցների և սարքավորումների համալրման և ձեռքբերման» անհնարինույամբ։
Բանն այն է, որ 2021թ–ի հունիսին ընդունված որոշմամբ` արդեն այս տարվա հունվարի 1-ից թունելի շահագրծմամբ պետք է զբաղվեր «Ջրառ» ՓԲԸ-ն։ Բայց ինչ–ինչ պատճառներով պարզվել է, որ դա անհնարին է։ Արդյունքում թունելը մնացել է «Արփա-Սևան» ԲԲԸ-ի տնօրինման ներքո, ու ի վերջո որոշվել է փոխել նախկինու ընդունված որոշումը` Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցը ևս մեկ տարով վերադարձվում է նախկին շահագործողին։
Հիշեցնենք` Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգը հավատարմագրային կառավարման էր հանձնվել «Արփա-Սևան» ԲԲԸ-ին 2004 թվականի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով` 5 տարի ժամկետով, որից հետո պարբերաբար երկարացվել էր` մինչև 2021թ–ի դեկտեմբերը։
Իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հիդրոհանգույցի շահագործումն ու պահպանումը պետք է սկսեր իրականացնել «Ջրառ» ՓԲԸ-ն։ Բայց դա տեղի չի ունեցել։
«Արփա–Սևան» ընկերությունը պատկանում է նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) ընտանիքին։
Որոտան–Արփա–Սևան համակարգում առկա խնդրի մասին ՀՀ կառավարությունը բարձրաձայնել էր իշխանափոխությունից գրեթե անմիջապես հետո։ Բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը 2018թ–ի օգոստոսի 5-ին Sputnik Արմենիային հայտնել էր որ Որոտան–Արփա թունելով 2004թ–ից մինչ օրս մեկ անգամ է ջուր հոսել` փորձարկման ժամանակ, դրանից հետո այն ընդհանրապես չի շահագործվել, իսկ Արփա–Սևանը թունելով տարեկան շուրջ 100 մլն խմ ջուր է տեղափոխվում Սևանա լիճ, մինչդեռ դրա թողունակությունը տարեկան 250-450 մլն խմ է։
«Լիդիանը» Արփայից ջրառ կատարելու թույլտվություն է ստացել
Փոխարենը հիդրոհանգույցը դեռ չշահագործված` մի քանի տարին մեկ դրվել է վերանորոգման։ 2004թ.–ին 67 016 945 989 ՀՀ դրամով կառուցված թունելն առաջին անգամ վերանորոգվել է բացումից 3 տարի անց` 2007–ին։ Վերանորոգման ծրագրի համար Աբու–Դաբի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ հատկացվել է ավելի քան 18 մլրդ դրամ, որից 11.8 մլրդ-ը 3 տոկոս տոկոսադրույքով տրամադրել է Աբու Դաբի հիմնադրամը, 911 790 000 ՀՀ դրամը` կառավարությունը։ Թե ում գրպանն են հոսել այս տարիների ընթացքում այդ գումարները, հարցն առ այսօր անպատասխան է։ Բնապահպանները, սակայն, վստահեցնում են, որ թունելում ոչ մի տեսանելի շինաշխատանք այդ տարիների ընթացքում չի կատարվել։
Ջրի տարած միլիարդները. ո՞ւմ գրպանն են հոսել Սևանի փրկության համար հատկացված փողերը
Ավելին, նրանց գնահատմամբ` թունելով դեպի Սևան ջուր բաց չի թողնվել այդ ջրից առատորեն օգտվող մեծ ու փոքր ՀԷԿ–երի պատճառով։ Թունելի տերերը Սևանի համար նախատեսված ջուրը տրամադրել են նրանց բիզնեսի զարգացմանը։
2018թ.–ի հունիսի 25-ին «Արփա–Սևան» ԲԲԸ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` Հակոբ Հակոբյանն իրեն պատկանող բոլոր բաժնետոմսերը նվիրել է որդուն` Պարույր Հակոբի Հակոբյանին, ով հիմա ընկերության գլխավոր տնօրենն է և բաժնետոմսերի 55.79%–ի սեփականատերը։
Հիշեցնենք նաև, որ Արփա–Սևան հիդրոթունելի շինարարությունը սկսվել էր դեռ խորհրդային տարիներին` 1960-ականներին: Շինարարությունը տևել է 1963-1981թթ.։
2020 թվականին Սևանի ջրի մակարդակը 9 սանտիմետրով բարձրացել է
48.3 կմ երկարությամբ թունելը կոչված է Կեչուտի ջրամբարից Արփա և Եղեգիս գետերով տարեկան մինչև 450 միլիոն խմ ջուր տեղափոխելու Սևանա լիճ` ապահովելով լճի մակարդակի բարձրացումն ու էկոլոգիական հավասարակշռությունը։
Լրահոս
0