https://arm.sputniknews.ru/20220303/voch-te-gerishkhvogh-dirqi-charashahum-ajl-shghtajakan-reakcia-mph-nakhagahy-dzvi-gnankman-masin-39333580.html
Ոչ թե գերիշխող դիրքի չարաշահում, այլ շղթայական ռեակցիա. ՄՊՀ նախագահը` ձվի գնանկման մասին
Ոչ թե գերիշխող դիրքի չարաշահում, այլ շղթայական ռեակցիա. ՄՊՀ նախագահը` ձվի գնանկման մասին
Sputnik Արմենիա
ՄՊՀ նախագահը նաև վստահեցրեց, որ Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում գների կտրուկ բարձրացում չի սպասվում։ 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T12:20+0400
2022-03-03T12:20+0400
2022-03-03T12:47+0400
ձու
տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ)
գեղամ գևորգյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1511/24/15112401_0:0:1178:664_1920x0_80_0_0_ca934e409e898efd1632abff33410d03.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ոչ թե գերիշխող դիրքի չարաշահում, այլ շղթայական ռեակցիա։ ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ՀՀ կառավարության նիստում այսկերպ մեկնաբանեց հայաստանյան ձվի շուկայում ստեղծված իրավիճակը։ՄՊՀ նախագահը նաև վստահեցրեց, որ Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում գների կտրուկ բարձրացում չի սպասվւմ քանի որ ներքին շուկայում կա ձվի արտադրության ավելցուկ` պրոֆիցիտ։ Գեղամ Գևորգյանի խոսքով, հենց այս հանգամանքն էլ ժամանակ առ ժամանակ ձվի շուկայում գնիջեցման է հանգեցնում։Ձվի էժանացման վտանգները. «Լուսակերտն» իր 8000 հավերը բաժանում է գյուղացիներին, որ փակվի«Հիմա մենք փորձում ենք էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք այդ պրոֆիցիտը դրական ուղությամբ ուղղելու` մշակում, արտահանում, որպեսզի այս խնդիրները վերանան»,– ասաց նա։Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան անդրադարձել էր ձվի շուկայում կտրուկ գնանկման խնդրին. «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանն էր` եթե այսպես շարունակվի, ձվի արկղերով փակելու են փողոցները և բողոքի ակցիաներ են անելու։«Լուսակերտը» փակման եզրին է, քանի որ շուկայում ձուն ինքնարժեքից ցածր գնով են այն վաճառում։ Ընկերությունը փակվելուց առաջ իր 8000 հավերը բաժանել է գյուղացիներին։Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ձվի գինը նվազեցրել է «Շիրակի» թռչնաֆաբրիկան («Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը), ինչի պատճառով փոքր ընկերությունները փաստի առաջ են կանգնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1511/24/15112401_99:0:1147:786_1920x0_80_0_0_a15690e952d496f37de560f57388f6b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձու, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ), գեղամ գևորգյան
ձու, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ), գեղամ գևորգյան
Ոչ թե գերիշխող դիրքի չարաշահում, այլ շղթայական ռեակցիա. ՄՊՀ նախագահը` ձվի գնանկման մասին
12:20 03.03.2022 (Թարմացված է: 12:47 03.03.2022) ՄՊՀ նախագահը նաև վստահեցրեց, որ Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում գների կտրուկ բարձրացում չի սպասվում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ոչ թե գերիշխող դիրքի չարաշահում, այլ շղթայական ռեակցիա։ ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ՀՀ կառավարության նիստում այսկերպ մեկնաբանեց հայաստանյան ձվի շուկայում ստեղծված իրավիճակը։
«Այս տարվա դեպքը կրում էր առանձնահատուկ բնույթ, որովհետև գնիջեցումը տեղի էր ունեցել փոքր տնտեսվարող սուբյեկտի կողմից, ում մասնաբաժինը շուկայում չի գերազանցում 5 տոկոսը, ու շղթայական ռեակցիա էր տվել։ Այսինքն` տնտեսվարող սուբյեկտը գործել է մեկ սուպերմարկետում, որտեղ գինն իջել է, առաքիչների միջոցով այլ տեղերում գինը ևս իջել է ու շղթայական ռեակցիա է տվել։ Չի կարող կայացած շուկայում փոքր տնտեսվարող սուբյեկտը նման փոփոխություն անել»,– ասաց Գևորգյանը։
ՄՊՀ նախագահը նաև վստահեցրեց, որ Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում գների կտրուկ բարձրացում չի սպասվւմ քանի որ ներքին շուկայում կա ձվի արտադրության ավելցուկ` պրոֆիցիտ։ Գեղամ Գևորգյանի խոսքով, հենց այս հանգամանքն էլ ժամանակ առ ժամանակ ձվի շուկայում գնիջեցման է հանգեցնում։
«Հիմա մենք փորձում ենք էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք այդ պրոֆիցիտը դրական ուղությամբ ուղղելու` մշակում, արտահանում, որպեսզի այս խնդիրները վերանան»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ
Sputnik Արմենիան անդրադարձել էր ձվի շուկայում կտրուկ գնանկման խնդրին. «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանն էր` եթե այսպես շարունակվի, ձվի արկղերով փակելու են փողոցները և բողոքի ակցիաներ են անելու։
«Լուսակերտը» փակման եզրին է, քանի որ շուկայում ձուն ինքնարժեքից ցածր գնով են այն վաճառում։ Ընկերությունը փակվելուց առաջ
իր 8000 հավերը բաժանել է գյուղացիներին։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ձվի գինը նվազեցրել է «Շիրակի» թռչնաֆաբրիկան («Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը), ինչի պատճառով փոքր ընկերությունները փաստի առաջ են կանգնել։