00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայում ամեն ինչ ընթանում է ըստ պլանի․ Պուտինն ընդգծել է զինվորականների հերոսությունը

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ռուսաստանցիներին (21 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ռուսաստանցիներին (21 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որտեղ խոսել է Է Ուկրաինայում հատուկ գործողության, զոհվածների ընտանիքներին և վիրավորներին տրվող վճարների մասին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ժամանակացույցին խիստ համապատասխան, իսկ առաջադրված բոլոր խնդիրները կատարվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ ռուս զինծառայողները միջանցքներ են տրամադրել առանց բացառության բոլոր բախումների գոտիներում, ապահովել են տրանսպորտ, որպեսզի խաղաղ բնակիչները, օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունենան անվտանգ վայր մեկնել:
«Կրկին ընդգծում եմ․ ազգայնականները թույլ չեն տալիս անել դա։ Ավելին, հիմա օտարերկրյա քաղաքացիները դիմում են իրենց իշխանություններին, իսկ նրանք արդեն իրենց հերթին պետք է դիմեն Ուկրաինայի ԱԳՆ-ին։ Փաստացի, մարդկանց ուղղակի կրակի տակ են շպրտում»,-ասել է ՌԴ առաջնորդը։
«Մարտերի ընթացքում թե՛ մեր զինծառայողները, թե՛ Դոնբասի աշխարհազորայինները իսկապես զանգվածային հերոսություն են ցուցաբերում»,- նշել Է Պուտինը՝ կոնկրետ օրինակներ բերելով:
«Ես ռուս մարդ եմ, և իմ տոհմում, ինչպես ասում են, հենց միայն Իվաններ ու Մարիաներ են, բայց երբ ես տեսնում եմ այնպիսի հերոսության օրինակներ, ինչպես դաղստանցի, ազգությամբ լակ երիտասարդ Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովի սխրանքը, մեր մյուս մարտիկների սխրանքը, ես ուզում եմ ասել․ «Ես լակ եմ, ես դաղստանցի եմ, ես չեչեն եմ, ինգուշ եմ, ռուս եմ, թաթար, հրեա, մորդվին, օս։ Ռուսաստանի բոլոր էթնիկ խմբերն անհնար է թվարկել, բայց ես հպարտանում եմ, որ այդ աշխարհի մի մասն եմ, Ռուսաստանի հզոր, բազմազգ աշխարհի մի մասը։ Դրա հետ մեկտեղ երբեք չեմ հրաժարվի այն համոզմունքից, որ ռուսներն ու ուկրաինացիները միևնույն ազգն են»։ Ավագ լեյտենանտ Գաջիմագոմեդովին Պուտինը հետմահու Ռուսաստանի Հերոսի կոչում է շնորհել։
Պուտինն ընդգծել է, որ հատուկ գործողության ընթացքում զոհվածների և վիրավորների ընտանիքների բոլոր անդամները կստանան օրենքով նախատեսված ապահովագրական վճարներ և միանվագ նպաստ:
Զոհվածների ընտանիքները կստանան միանվագ նպաստ՝ 7 մլն 421 հազար ռուբլի։ Նաև ամսական դրամական փոխհատուցում կվճարվի զոհվածների ընտանիքների յուրաքանչյուր անդամին:
Բացի այդ, սահմանվել է լրացուցիչ վճար պաշտպանության նախարարության զինծառայողի, այլ ուժային գերատեսչությունների զինծառայողների և գործողությանը մասնակցող աշխատակիցների յուրաքանչյուր ընտանիքի համար՝ 5 մլն ռուբլու չափով:
Բոլոր զինծառայողները, ովքեր վիրավորվել են հատուկ գործողության ժամանակ, նույնպես կստանան համապատասխան վճարներ՝ վիրավորվելու, վնասվածքի կամ կոնտուզիայի համար ապահովագրում և միանվագ նպաստ։ Եթե զինծառայողը վիրավորվելու պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվի, նա կստանա 2 մլն 968 հազար ռուբլի, իսկ հաշմանդամության դեպքում՝ ամսական դրամական փոխհատուցում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8-րդ օրը։
Լրահոս
0