https://arm.sputniknews.ru/20220303/tvogh-dzer-harust-pvordzy-npasti-harutjunjany-shnvorhavvorec-khachaturjanin-39350331.html
«Թող Ձեր հարուստ փորձը նպաստի...». Հարությունյանը շնորհավորեց Խաչատուրյանին
«Թող Ձեր հարուստ փորձը նպաստի...». Հարությունյանը շնորհավորեց Խաչատուրյանին
Sputnik Արմենիա
Արցախի նախագահը համոզված է, որ Վահագն Խաչատուրյանի համար Արցախն ու նրա անվտանգությունն առանցքային նշանակություն են ունենալու։ 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T16:55+0400
2022-03-03T16:55+0400
2022-03-03T17:08+0400
արցախի նախագահ արայիկ հարությունյան
վահագն խաչատուրյան
ուղերձ
նախագահ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36810487_0:84:1600:984_1920x0_80_0_0_c720f2e15b95637e6708505c6bc437be.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ու արցախիների անունից շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Խաչատուրյանն իր գործունեության մեջ հատուկ տեղ է հատկացնելու Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի հզորացմանը և արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը:Նա Խաչատուրյանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք։Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաչատուրյանն այսօր 71 կողմ ձայնով ՀՀ նախագահ ընտրվեց։ Ընդդիմադիրները չմասնակցեցին քվեարկությանը։Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:Հաջորդ օրը ԱԺ–ն հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36810487_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e5596d28ed1b56cdcb4368c052f9d336.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախի նախագահ արայիկ հարությունյան, վահագն խաչատուրյան, ուղերձ, նախագահ, հայաստան
արցախի նախագահ արայիկ հարությունյան, վահագն խաչատուրյան, ուղերձ, նախագահ, հայաստան
«Թող Ձեր հարուստ փորձը նպաստի...». Հարությունյանը շնորհավորեց Խաչատուրյանին
16:55 03.03.2022 (Թարմացված է: 17:08 03.03.2022) Արցախի նախագահը համոզված է, որ Վահագն Խաչատուրյանի համար Արցախն ու նրա անվտանգությունն առանցքային նշանակություն են ունենալու։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ու արցախիների անունից շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Խաչատուրյանն իր գործունեության մեջ հատուկ տեղ է հատկացնելու Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի հզորացմանը և արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը:
«Թող Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու ունակությունները մեծապես նպաստեն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր պարտականությունների հաջող և արդյունավետ իրականացմանը՝ ամրապնդելով ու զորացնելով հայոց պետականությունը»,–ասվում է ԱՀ նախագահի ուղերձում:
Նա Խաչատուրյանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաչատուրյանն այսօր 71 կողմ ձայնով ՀՀ նախագահ ընտրվեց։ Ընդդիմադիրները չմասնակցեցին քվեարկությանը։
Հիշեցնենք` հունվարի 23-ին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում
կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:Հաջորդ օրը ԱԺ–ն
հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր
հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։
ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: