00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է, և որոշ բաժիններ ամբողջապես թափուր են. ՀՀ նորընտիր ՄԻՊ

© Photo : press office of the Parliament of RAՄարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը ԱԺ նիստի ժամանակ (24 հունվարի, 2022թ). Երևան
Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը ԱԺ նիստի ժամանակ (24 հունվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
Բաժանորդագրվել
Գրիգորյանն աշխատանքից ազատվող մի քանի հոգու հետ զրուցել է, և նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
«Պարոն Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ, փետրվարի 23-ի դրությամբ, 20-ից ավելի աշխատող սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Գործնականում, եթե դրան գումարենք նախորդ շրջանում թափուր պաշտոնների առկայությունը, ապա ունեցել ենք իրավիճակ, երբ, օրինակ, խոշտանգումների կանխարգելման և վատ վերաբերմունքի դեմ պայքարի ստորաբաժանումում ուղղակի աշխատող չունենք»,– ընդգծեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` ՄԻՊ–ում 50 տոկոսից պակաս համալրում կա այնպիսի սուղ հաստիքներով ստորաբաժանումում, որը վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության հարցերին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ առիթ ունեցել է աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ զրուցելու, և նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել։
Արման Թաթոյանը ոչ միայն անկախ, այլև երջանիկ օմբուդսման է եղել. իրավապաշտպան
Գրիգորյանը շեշտեց, որ նախորդ գրեթե բոլոր պաշտպանների հետ հասցրել է կապ հաստատել, իսկ Թաթոյանի հետ էլ պայմանավորվել է հանդիպել վերջինիս ՀՀ վերադառնալուն պես, ու որոշ հարցեր կքննարկեն։
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանի` մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում գտնվելու ժամկետն ավարտվեց փետրվարի 23-ին, իսկ Գրիգորյանին այդ պաշտոնում ընտրել էին դեռ հունվարի 24-ին։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուն է։
Լրահոս
0