https://arm.sputniknews.ru/20220303/rd-n-shutapujt-kargavorum-e-aknkalum-agn-n-kievi-het-arajika-banakcutjunneri-masin-39357621.html
ՌԴ-ն շուտափույթ կարգավորում է ակնկալում․ ԱԳՆ-ն՝ Կիևի հետ առաջիկա բանակցությունների մասին
ՌԴ-ն շուտափույթ կարգավորում է ակնկալում․ ԱԳՆ-ն՝ Կիևի հետ առաջիկա բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ուկրաինական կողմի հետ բանակցությունների հարցը: 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T18:36+0400
2022-03-03T18:36+0400
2022-03-03T18:36+0400
ռուսաստան
ուկրաինա
բանակցություն
մարիա զախարովա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39199673_0:0:3627:2041_1920x0_80_0_0_9d3716e5ebbbe3537293b7491444ab11.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները կհանգեցնեն իրադրության շուտափույթ կարգավորմանը, Դոնբասում խաղաղության վերականգնմանը, մարդկանց խաղաղ և արդար կյանքին վերադառնալուն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Զախարովան նաև մատնանշել է ուկրաինական կողմի ներկայացուցիչների մարտավարությունը։Նրա խոսքով՝ այս ամենի մեջ սեփական ժողովրդի հանդեպ հոգածություն չի երևում։ Զախարովան կարծում է, որ այդպիսի տակտիկան բխում է ԱՄՆ հատուկ ծառայությունների ուղիղ հրահանգներից։Քիչ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ Ռուսաստանի հետ բանակցությունների համար։Փետրվարի 28-ին կայացել է Բելառուսի տարածքում ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումից հետո նա հայտարարել է, որ պատվիրակությունները գնում են տուն՝ իրենց երկրների իշխանությունների հետ խորհրդակցությունների համար, բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39199673_327:0:3058:2048_1920x0_80_0_0_3a83e48d073912f5d6950386eed1df4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, բանակցություն, մարիա զախարովա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, բանակցություն, մարիա զախարովա, պատերազմ
ՌԴ-ն շուտափույթ կարգավորում է ակնկալում․ ԱԳՆ-ն՝ Կիևի հետ առաջիկա բանակցությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ուկրաինական կողմի հետ բանակցությունների հարցը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները կհանգեցնեն իրադրության շուտափույթ կարգավորմանը, Դոնբասում խաղաղության վերականգնմանը, մարդկանց խաղաղ և արդար կյանքին վերադառնալուն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նաև մատնանշել է ուկրաինական կողմի ներկայացուցիչների մարտավարությունը։
«Քանի ժամ էլ գնում են, երբ տեղ են հասնում, ասում են, թե հոգնած են և ընկնում-քնում են, առևտուր են անում, թե որտեղ, ինչ հարթակում և ինչպես են իրենք նստելու, խոսելու, գտնվելու»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ այս ամենի մեջ սեփական ժողովրդի հանդեպ հոգածություն չի երևում։ Զախարովան կարծում է, որ այդպիսի տակտիկան բխում է ԱՄՆ հատուկ ծառայությունների ուղիղ հրահանգներից։
Քիչ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ Ռուսաստանի հետ բանակցությունների համար։
Փետրվարի 28-ին կայացել է Բելառուսի տարածքում ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների
բանակցությունների առաջին փուլը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Հանդիպումից հետո նա հայտարարել է, որ պատվիրակությունները գնում են տուն՝ իրենց երկրների իշխանությունների հետ խորհրդակցությունների համար, բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին: