https://arm.sputniknews.ru/20220303/pashinjany-nvor-marzpeti-nshanakmamb-hamarum-e-vor-sjuniqi-khndirnern-ajlevs-anvtangajin-chen-39353105.html
Փաշինյանը նոր մարզպետի նշանակմամբ համարում է, որ Սյունիքի խնդիրներն այլևս անվտանգային չե՞ն
Փաշինյանը նոր մարզպետի նշանակմամբ համարում է, որ Սյունիքի խնդիրներն այլևս անվտանգային չե՞ն
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի մարզպետի պաշտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Ռոբերտ... 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T21:21+0400
2022-03-03T21:21+0400
2022-03-04T13:27+0400
արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
սյունիք
մարզպետ
ռոբերտ ղուկասյան
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39356083_0:0:1600:901_1920x0_80_0_0_b08e4f86faa42daadc45bf87e95df973.jpg
Փաշինյանը նոր մարզպետի նշանակմամբ համարում է, որ Սյունիքի խնդիրներն այլևս անվտանգային
Sputnik Արմենիա
Փաշինյանը նոր մարզպետի նշանակմամբ համարում է, որ Սյունիքի խնդիրներն այլևս անվտանգային
Ռոբերտ Ղուկասյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում վկայում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն համարում է, որ Սյունիքի հիմնական խնդիրները ոչ թե անվտանգային են, այլ առնչվում են համայնքների զարգացմանը կամ ինչպես Փաշինյանն է ասում` պետք է պատրաստվել Հյուսիս–Հարավ–Արևելք–Արևմուտք խաչմերուկին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ Փոխնախարարը հստակ չպատասխանեց Սյունիքում թշնամու զորքի հետ քաշվելու մասին հարցին«Բացի դրանից, Ռոբերտ Ղուկասյանն արդեն իսկ զբաղվում էր Սյունիքի խնդիրներով, որոնք ծագել էին Գորիս–Կապան ճանապարհի փակման արդյունքում։ Ըստ լրատվամիջոցների ու տեղի բնակչության արձագանքների` նրա դերն ու աշխատանքը բավականին դրական էր գնահատվում։ Այդուհանդերձ Սյունիքի անվտանգության հետ կապված ռիսկերը չեն նվազել, ավելին` մարտահրավերները գնալով խորանում են, և առաջիկայում հայտնի կդառնա, թե ի վերջո այդ «խաղաղության դարաշարջանը» բացվու՞մ է, թե՞ այնտեղ լինելու է «ադրբեջանաթուրքական միջանցք», որը կունենա շատ վատ հետևանքներ։Բաղդասարյանի դիտարկմամբ` ավելի ճիշտ կլիներ տվյալ պահին Սյունիքում զարգացնել ոչ թե զբոսաշրջությունն ու փոքր բիզնեսը, այլ պատրաստվել հնարավոր լուրջ սրացումների, ինչի հավանականությունը բավականին մեծ է, ուստի Ռոբերտ Ղուկասյանի թեկնածությունը, որքան էլ այն հաջողված լինի այլ ոլորտներում, Սյունիքի պարագայում լավագույն լուծումը չէ։ Նշենք, որ ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդեն շուրջ կես ամիս աշխատում էր Սյունիքում որպես տվյալ մարզի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար։ Նա փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղվել էր Սյունիքի մարզ։Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսի 22-ից։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել է Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39356083_49:0:1469:1065_1920x0_80_0_0_420b084eed4d811177180736117e749f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), սյունիք, մարզպետ, ռոբերտ ղուկասյան, аудио, պոդկաստ
արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), սյունիք, մարզպետ, ռոբերտ ղուկասյան, аудио, պոդկաստ
Փաշինյանը նոր մարզպետի նշանակմամբ համարում է, որ Սյունիքի խնդիրներն այլևս անվտանգային չե՞ն
21:21 03.03.2022 (Թարմացված է: 13:27 04.03.2022) Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի մարզպետի պաշտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի նշանակմանը։
Ռոբերտ Ղուկասյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում վկայում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն համարում է, որ Սյունիքի հիմնական խնդիրները ոչ թե անվտանգային են, այլ առնչվում են համայնքների զարգացմանը կամ ինչպես Փաշինյանն է ասում` պետք է պատրաստվել Հյուսիս–Հարավ–Արևելք–Արևմուտք խաչմերուկին,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Բացի դրանից, Ռոբերտ Ղուկասյանն արդեն իսկ զբաղվում էր Սյունիքի խնդիրներով, որոնք ծագել էին Գորիս–Կապան ճանապարհի փակման արդյունքում։ Ըստ լրատվամիջոցների ու տեղի բնակչության արձագանքների` նրա դերն ու աշխատանքը բավականին դրական էր գնահատվում։ Այդուհանդերձ Սյունիքի անվտանգության հետ կապված ռիսկերը չեն նվազել, ավելին` մարտահրավերները գնալով խորանում են, և առաջիկայում հայտնի կդառնա, թե ի վերջո այդ «խաղաղության դարաշարջանը» բացվու՞մ է, թե՞ այնտեղ լինելու է «ադրբեջանաթուրքական միջանցք», որը կունենա շատ վատ հետևանքներ։
Բաղդասարյանի դիտարկմամբ` ավելի ճիշտ կլիներ տվյալ պահին Սյունիքում զարգացնել ոչ թե զբոսաշրջությունն ու փոքր բիզնեսը, այլ պատրաստվել հնարավոր լուրջ սրացումների, ինչի հավանականությունը բավականին մեծ է, ուստի Ռոբերտ Ղուկասյանի թեկնածությունը, որքան էլ այն հաջողված լինի այլ ոլորտներում, Սյունիքի պարագայում լավագույն լուծումը չէ։
Ըստ նրա` խնդիրն առհասարակ անձերի հետ կապված չէ, պարզապես պետք է հստակեցնել` Սյունիքը լինելու է «զբոսաշրջային փոքրիկ Շվեյցարիա», թե՞ պիտի հնարավոր բոլոր միջոցներով դառնա կիսառազմականացված սահմանային բնակավայրերով մարզ, որտեղ անհրաժեշտ է ուժեղացնել ժողովրդի մոբիլիզացիոն ռեսուրսները։
Նշենք, որ ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն
այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդեն շուրջ կես ամիս աշխատում էր Սյունիքում որպես տվյալ մարզի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար։ Նա փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղվել էր Սյունիքի մարզ։
Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսի 22-ից։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել է Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։