https://arm.sputniknews.ru/20220303/mvoldvovan-evramiutjann-andamakcelu-hajt-e-nerkajacnum-39363682.html
Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում
Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում
Sputnik Արմենիա
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին արդեն երեք նախկին խորհրդային հանրապետություններ արագացնում են ԵՄ մտնելու գործընթացը։ 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T20:39+0400
2022-03-03T20:39+0400
2022-03-03T20:41+0400
մոլդովա
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1518/87/15188745_0:108:1600:1008_1920x0_80_0_0_22e583f0b71883067c6630a7768620af.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, որպեսզի ապահովի երկրի բնակիչների ապագա սերունդների արժանապատիվ կյանքը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն:Ավելի վաղ Սանդուն կարծիք էր հայտնել, որ հանրապետության եվրաինտեգրումը պետք է արագացնել, երկրի կառավարությունը համակարծիք է այդ հարցում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանը Եվրամիության կառույցներին հայտ է ուղարկել ԵՄ-ում անդամության թեկնածուի կարգավիճակ տալու մասին, համապատասխան փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:Փետրվարի 28-ին Վլադիմիր Զելենսկին դիմել էր ԵՄ երկրներին՝ կոչ անելով Ուկրաինային շտապ ընդգրկել միության կազմում և ստորագրել ԵՄ-ին իր երկրի անդամակցության հայտը: Ուկրաինան պաշտոնապես ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թ․-ի փետրվարի 28-ին։ Եվրախորհրդարանը մարտի 1-ին հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու մասին բանաձևին:Մենք եվրոպացի ենք՝ պնդում են ուկրաինացիք, Բրյուսելից պատասխանում են՝ հայերն էլ են եվրոպացի
մոլդովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1518/87/15188745_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7ea80ea2148f97a2c19a260ddb69f25c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոլդովա, եվրամիություն
Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում
20:39 03.03.2022 (Թարմացված է: 20:41 03.03.2022) Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին արդեն երեք նախկին խորհրդային հանրապետություններ արագացնում են ԵՄ մտնելու գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, որպեսզի ապահովի երկրի բնակիչների ապագա սերունդների արժանապատիվ կյանքը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն:
Ավելի վաղ Սանդուն կարծիք էր հայտնել, որ հանրապետության եվրաինտեգրումը պետք է արագացնել, երկրի կառավարությունը համակարծիք է այդ հարցում։
«Մենք ապագա սերունդներին արժանապատիվ կյանք ապահովելու հնարավորություն ենք տեսնում։ Այսօր մենք ստորագրում ենք Եվրամիությանն անդամակցելու հայտը, այն ուղարկվել է ԵՄ-ում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահին։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականացնենք երկրի համար հիմնարար այդ խնդիրը»,-ասել է Սանդուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանը Եվրամիության կառույցներին հայտ է ուղարկել ԵՄ-ում անդամության թեկնածուի կարգավիճակ տալու մասին, համապատասխան փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Փետրվարի 28-ին Վլադիմիր Զելենսկին դիմել էր ԵՄ երկրներին՝ կոչ անելով Ուկրաինային շտապ ընդգրկել միության կազմում և ստորագրել ԵՄ-ին իր երկրի անդամակցության հայտը: Ուկրաինան պաշտոնապես ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թ․-ի փետրվարի 28-ին։ Եվրախորհրդարանը մարտի 1-ին հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու մասին բանաձևին: