https://arm.sputniknews.ru/20220303/mijukajin-paterazmi-masin-khvosakcutjun-tarvum-e-bajc-voch-rusastani-kvoghmic-lavrvov-39340256.html
Միջուկային պատերազմի մասին խոսակցություն տարվում է, բայց ոչ Ռուսաստանի կողմից. Լավրով
Միջուկային պատերազմի մասին խոսակցություն տարվում է, բայց ոչ Ռուսաստանի կողմից. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՆԱՏՕ–ն չի կարող որոշել` որտեղ տեղակայել միջուկային զենքը, քանի որ նման զենք չունի։ Ունի ԱՄՆ–ն։ 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T14:03+0400
2022-03-03T14:03+0400
2022-03-03T14:09+0400
սերգեյ լավրով
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39339749_0:0:3072:1728_1920x0_80_0_0_de75f1ec71a3cb146228099fe5a830c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Միջուկային պատերազմի մասին խոսակցություն տարվում է, բայց ոչ Ռուսաստանի կողմից։ Այսօր մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները տեղի կունենան Բրեստում«Խնդրում եմ ձեզ ուշադրություն դարձնել հնչած հայտարարությունների ու այն կերպարների վրա, որոնք դրանք հնչեցրել են։ Առաջինը, կարծեմ, պարոն Ստոլտենբերգն էր (քարոզչական կատաղության ու Արևմուտքի ամենածայրահեղական ուժերին դուր գալու ցանկությամբ), որը հայտարարեց, թե ոչ ոք չի արգելի ՆԱՏՕ–ին անել այն, ինչ ուզում է, այդ թվում, եթե հանկարծ ՆԱՏՕ–ն որոշի միջուկային զենք տեղակայել Արևելաեվրոպական տարածքում»,– ասաց Լավրովը։Արձագանքելով դաշինքի ղեկավարի այս հայտարարությանը` ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՆԱՏՕ–ն չի կարող որոշել` որտեղ տեղակայել միջուկային զենքը, քանի որ նման զենք չունի, ունի ԱՄՆ–ն։Լավրովը հիշեցրեց նաև Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ այդ երկիրը միջուկային զենքի է տիրապետում։Հակառակ դեպքում հետևանքների մասին պետք է մտածեն նրանք, ովքեր նման խորագրեր են մտմտում, իսկ այդպիսիք, Լավրովի համոզմամբ, կան։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39339749_341:0:3072:2048_1920x0_80_0_0_5a0ef94318e69cca594d7ee94131ee48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
սերգեյ լավրով, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
Միջուկային պատերազմի մասին խոսակցություն տարվում է, բայց ոչ Ռուսաստանի կողմից. Լավրով
14:03 03.03.2022 (Թարմացված է: 14:09 03.03.2022) ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՆԱՏՕ–ն չի կարող որոշել` որտեղ տեղակայել միջուկային զենքը, քանի որ նման զենք չունի։ Ունի ԱՄՆ–ն։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Միջուկային պատերազմի մասին խոսակցություն տարվում է, բայց ոչ Ռուսաստանի կողմից։ Այսօր մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Խնդրում եմ ձեզ ուշադրություն դարձնել հնչած հայտարարությունների ու այն կերպարների վրա, որոնք դրանք հնչեցրել են։ Առաջինը, կարծեմ, պարոն Ստոլտենբերգն էր (քարոզչական կատաղության ու Արևմուտքի ամենածայրահեղական ուժերին դուր գալու ցանկությամբ), որը հայտարարեց, թե ոչ ոք չի արգելի ՆԱՏՕ–ին անել այն, ինչ ուզում է, այդ թվում, եթե հանկարծ ՆԱՏՕ–ն որոշի միջուկային զենք տեղակայել Արևելաեվրոպական տարածքում»,– ասաց Լավրովը։
Արձագանքելով դաշինքի ղեկավարի այս հայտարարությանը` ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՆԱՏՕ–ն չի կարող որոշել` որտեղ տեղակայել միջուկային զենքը, քանի որ նման զենք չունի, ունի ԱՄՆ–ն։
«Բայց ակնարկը, որը պարոն Ստոլտեմբերգն արեց, անչափ ցուցադրական էր»,– ասաց Լավրովը` հիշեցնելով, որ դրան հետևեց Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությունը միջուկային զենք ձեռք բերելու մտադրության մասին։
Լավրովը հիշեցրեց նաև Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ այդ երկիրը միջուկային զենքի է տիրապետում։
«Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է միայն միջուկային պատերազմ լինել։ Բայց ուշադրություն դարձրեք` միայն Արևմուտքի քաղաքական գործիչների գլխում է պտտվում միջուկային պատերազմի միտքը, և ոչ ռուսների»,– ասաց նա` հավելելով, որ ՌԴ–ն սադրանքների չի եթարկվի ու հավասարակշռություն կպահի։
Հակառակ դեպքում հետևանքների մասին պետք է մտածեն նրանք, ովքեր նման խորագրեր են մտմտում, իսկ այդպիսիք, Լավրովի համոզմամբ, կան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։