00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի ինքնաթիռ «ձերբակալվել է» Երևանում, մեկն էլ տեղ չի հասել

© Sputnik / Aram Nersesyan«Զվարթնոց» օդանավակայանում
«Զվարթնոց» օդանավակայանում - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
«Զվարթնոց» օդանավակայանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավիաընկերությունը հարկադրված է եղել չեղարկել միջազգային ուղղություններով որոշ չվերթեր սահմանափակումների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է «Авиаторщина» Telegram ալիքը։
«S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված մեքենայի վարձակալը VP-BSZ գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ «S7 Airlines»-ը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հարկադրված է եղել մասնակիորեն կրճատել թռիչքային ծրագիրը՝ կապված սահմանված սահմանափակումների հետ և չեղարկել միջազգային ուղղություններով որոշ չվերթեր:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Ուրալյան ավիաուղիների» Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր այդպես էլ Երևան չի հասել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ինքնաթիռն օդ է բարձրացել է Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանից՝ Երևանի «Զվարթնոց» ուղևորվելու համար, այնուհետև վայրէջք է կատարել Մինվոդիում, ապա վերադարձել Մոսկվա։
«Ուրալյան ավիաուղիների» Երևան-Մոսկվա չվերթը պետք է կայանար ժամը 15։15-ին։ Այն, որ թռիչքը չի կայանալու, ուղևորներն իմացել են արդեն օդանավակայանի սահմանային վերահսկողությունն անցնելուց հետո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ուղևորներից մեկը հայտնեց, որ չվերթի չեղարկման պատճառների մասին իրենց մանրամասներ չեն հայտնել, գրանցել են կոնտակտային տվյալներն ու խոստացել են հավելյալ տեղեկացնել՝ չվերթի իրականացման մասին։
Նշենք, որ Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել ավիաընկերության հայաստանյան գրասենյակի հետ՝ չվերթի չեղարկման պատճառների մասին տեղեկանալու համար, սակայն գրասենյակի բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են։ Փորձեցինք տեղեկությունները ճշտել նաև Քաղավիացիայի կոմիտեում։ Չվերթի չեղարկման պատճառների մասին կոմիտեում ևս տեղյակ չեն։
Լրահոս
0