https://arm.sputniknews.ru/20220303/menq-patrast-enq-khvosel-bajc-sharunakelu-enq-mer-hatuk-gvortsvoghutjuny-lavrvov-39341272.html
Մենք պատրաստ ենք խոսել, բայց շարունակելու ենք մեր հատուկ գործողությունը. Լավրով
Մենք պատրաստ ենք խոսել, բայց շարունակելու ենք մեր հատուկ գործողությունը. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրերը պետք է անպայման Մոսկվային սպառնացող զենքի ոչնչացման մասին կետ ներառեն։ 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T14:17+0400
2022-03-03T14:17+0400
2022-03-03T14:19+0400
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38937404_0:0:1601:901_1920x0_80_0_0_bdd3f99b04b1283e3eefba7ea6f4b409.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ինչպես ապրել և ով պիտի ղեկավարի Ուկրաինան` պետք է որոշի Ուկրաինայում ապրող ժողովուրդը` այդ երկրի տարածքում ապրող ուկրաինացիներն ու այլ այլազգիները։ Այսօր առցանց մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ՌԴ ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրերը պետք է անպայման Մոսկվային սպառնացող զենքի ոչնչացման մասին կետ ներառեն։«Մենք պատրաստ ենք խոսել, բայց մենք շարունակելու ենք մեր հատուկ գործողությունը, քանի որ չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայում պահպանվեն ՌԴ–ի անվտանգությանը սպառնացող ենթակառուցվածքները։ Եվ դելիմիտարիզացիան այս իմաստով պետք է իրականացվի մինչև վերջ»,– ասաց նա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։Նշենք, որ ռուս–ուկրաինական բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։ Երկրորդ փուլը նախատեսված է այսօր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38937404_0:0:1499:1124_1920x0_80_0_0_85df99843bfccc5e903739ea5bb4bdb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով
Մենք պատրաստ ենք խոսել, բայց շարունակելու ենք մեր հատուկ գործողությունը. Լավրով
14:17 03.03.2022 (Թարմացված է: 14:19 03.03.2022) ՌԴ ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրերը պետք է անպայման Մոսկվային սպառնացող զենքի ոչնչացման մասին կետ ներառեն։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ինչպես ապրել և ով պիտի ղեկավարի Ուկրաինան` պետք է որոշի Ուկրաինայում ապրող ժողովուրդը` այդ երկրի տարածքում ապրող ուկրաինացիներն ու այլ այլազգիները։ Այսօր առցանց մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության երաշխիքները»,– ասաց նա։
ՌԴ ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրերը պետք է անպայման Մոսկվային սպառնացող զենքի ոչնչացման մասին կետ ներառեն։
«Մենք պատրաստ ենք խոսել, բայց մենք շարունակելու ենք մեր հատուկ գործողությունը, քանի որ չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայում պահպանվեն ՌԴ–ի անվտանգությանը սպառնացող ենթակառուցվածքները։ Եվ դելիմիտարիզացիան այս իմաստով պետք է իրականացվի մինչև վերջ»,– ասաց նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։
Նշենք, որ ռուս–ուկրաինական բանակցությունների առաջին փուլը
կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։ Երկրորդ
փուլը նախատեսված է այսօր։