https://arm.sputniknews.ru/20220303/kvombinatum-kvorupcivon-skheman-irakanacvel-e-mher-pvolvoskvovi-tnorinutjan-zhamanak-badasjan-39339476.html
Կոմբինատում կոռուպցիոն սխեման իրականացվել է Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակ. Բադասյան
Կոմբինատում կոռուպցիոն սխեման իրականացվել է Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակ. Բադասյան
Sputnik Արմենիա
ՊԵԿ նախագահի խոսքով` եթե Մհեր Պոլոսկովը պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ փոխհատուցվի, քրեական հետապնդումը կդադարեցվի։ 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T13:50+0400
2022-03-03T13:50+0400
2022-03-03T13:54+0400
ռուստամ բադասյան
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
կոռուպցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1765/36/17653644_0:0:1503:845_1920x0_80_0_0_ce9f05c63e9140d58d53c4198ac89d8a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում գործող կոռուպցիոն սխեման, որի հետևանքով պետությանը պատճառվել է 15 մլդ 17 մլն 640 հազար 469 դրամի վնաս, իրականացվել է գործարանի տնօրեն Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակահատվածում։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։Նրա խոսքով` եթե խտանյութի միջազգային շուկայական գինը եղել է 6500 դոլարի շրջակայքում, պայմանավորվել են, որ այդ միջանկյալ օղակին կվաճառեն օրինակ 2000 դոլարով։ Արդյունքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» չի ստացել շահույթի այն մասը, որը կստանար այլ հավասար պայմաններում, եթե չլիներ միջանկյալ օղակը։ Այսինքն` հենց այս մեխանիզմով պետությանը պատճառվել է ավելի քան 15 մլրդ դրամի վնաս։Բադասյանը նաև հայտնեց, որ եթե Մհեր Պոլոսկովը պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ փոխհատուցվի, քրեական հետապնդումը կդադարեցվի։Հիշեցնենք` ՊԵԿ–ը մարտի 1-ին հայտնել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:Սյունիքի նախկին փոխմարզպետը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կփոխարինի Ավինյանին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1765/36/17653644_119:0:1452:1000_1920x0_80_0_0_0c639d1c3b148fc13cc21bd18b5997a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուստամ բադասյան, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», կոռուպցիա
ռուստամ բադասյան, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», կոռուպցիա
Կոմբինատում կոռուպցիոն սխեման իրականացվել է Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակ. Բադասյան
13:50 03.03.2022 (Թարմացված է: 13:54 03.03.2022) ՊԵԿ նախագահի խոսքով` եթե Մհեր Պոլոսկովը պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ փոխհատուցվի, քրեական հետապնդումը կդադարեցվի։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում գործող կոռուպցիոն սխեման, որի հետևանքով պետությանը պատճառվել է 15 մլդ 17 մլն 640 հազար 469 դրամի վնաս, իրականացվել է գործարանի տնօրեն Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակահատվածում։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«2016 և 2017 թվականներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և ԱՄԷ-ում հաշվառված ընկերությունների միջև կնքվել են սթրիմինգային պայմանագրեր, ըստ որի` խտանյութի օտարումն իրականացվել է միջանկյալ օղակի միջոցով»,- ասաց Բադասյանը։
Նրա խոսքով` եթե խտանյութի միջազգային շուկայական գինը եղել է 6500 դոլարի շրջակայքում, պայմանավորվել են, որ այդ միջանկյալ օղակին կվաճառեն օրինակ 2000 դոլարով։ Արդյունքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» չի ստացել շահույթի այն մասը, որը կստանար այլ հավասար պայմաններում, եթե չլիներ միջանկյալ օղակը։ Այսինքն` հենց այս մեխանիզմով պետությանը պատճառվել է ավելի քան 15 մլրդ դրամի վնաս։
Բադասյանը նաև հայտնեց, որ եթե Մհեր Պոլոսկովը պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ փոխհատուցվի, քրեական հետապնդումը կդադարեցվի։
Հիշեցնենք` ՊԵԿ–ը
մարտի 1-ին հայտնել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար: