https://arm.sputniknews.ru/20220303/khaghamolutjan-dem-kpajqaren-naev-govazdi-ognutjamb-39361320.html
Խաղամոլության դեմ կպայքարեն նաև գովազդի օգնությամբ
Խաղամոլության դեմ կպայքարեն նաև գովազդի օգնությամբ
Sputnik Արմենիա
Փոխնախարարի խոսքով՝ լրամշակված օրենքով վերադառնում են գովազդի այն սահմանափակումներին, որոնք գործում էին մինչև 2020 թվականը։ 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T19:49+0400
2022-03-03T19:49+0400
2022-03-03T19:50+0400
գովազդ
օրենք
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/19/37961589_0:23:1600:923_1920x0_80_0_0_4ae3e4d19f13ee7317f66796a6c358dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Այսուհետև արգելվում է շահումով խաղերի, խաղատների գովազդը, այդ թվում` ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցով։ ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով՝ այս փոփոխություններով վերադառնում են գովազդի այն սահմանափակումներին, որոնք եղել են մինչև 2020 թվականը։ Երևանի կենտրոնում շահումով խաղեր են կազմակերպել. 5 միլիարդ 500 միլիոնի վնաս է պատճառվելՆոր փոփոխություններով սահմանափակվում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների գովազդը։ Այն թույլատրվում է միայն ՀՀ սահմանային մուտքի կետերում, չորսաստղանի և ավելի բարձր կարգի հյուրանոցներում, իրենց գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև պաշտոնական կայքէջերում։Նախագծի համազեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանն իր ելույթում նշեց, որ սա խաղամոլության դեմ պայքարի քայլերից մեկն է, խոստացավ՝ նորերն էլ են լինելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/19/37961589_237:0:1493:942_1920x0_80_0_0_291a4b214cea02617c9fd420e926ff25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գովազդ, օրենք, աժ (ազգային ժողով)
գովազդ, օրենք, աժ (ազգային ժողով)
Խաղամոլության դեմ կպայքարեն նաև գովազդի օգնությամբ
19:49 03.03.2022 (Թարմացված է: 19:50 03.03.2022) Փոխնախարարի խոսքով՝ լրամշակված օրենքով վերադառնում են գովազդի այն սահմանափակումներին, որոնք գործում էին մինչև 2020 թվականը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Այսուհետև արգելվում է շահումով խաղերի, խաղատների գովազդը, այդ թվում` ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցով։ ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով՝ այս փոփոխություններով վերադառնում են գովազդի այն սահմանափակումներին, որոնք եղել են մինչև 2020 թվականը։
Նոր փոփոխություններով սահմանափակվում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների գովազդը։ Այն թույլատրվում է միայն ՀՀ սահմանային մուտքի կետերում, չորսաստղանի և ավելի բարձր կարգի հյուրանոցներում, իրենց գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև պաշտոնական կայքէջերում։
Նախագծի համազեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանն իր ելույթում նշեց, որ սա խաղամոլության դեմ պայքարի քայլերից մեկն է, խոստացավ՝ նորերն էլ են լինելու։