https://arm.sputniknews.ru/20220303/inchu-ynddimutjuny-nujn-barapasharvov-chi-khvosum-qvocharjani-sargsjani-masin-arshakjan-39335942.html
Ինչո՞ւ ընդդիմությունը նույն բառապաշարով չի խոսում Քոչարյանի, Սարգսյանի մասին. Արշակյան
Ինչո՞ւ ընդդիմությունը նույն բառապաշարով չի խոսում Քոչարյանի, Սարգսյանի մասին. Արշակյան
Sputnik Արմենիա
Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ ԱԺ–ում տեղի ունեցած իրարանցմանը։ 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T13:01+0400
2022-03-03T13:01+0400
2022-03-03T13:04+0400
հակոբ արշակյան
հայաստան
նիկոլ փաշինյան
արցախ
արցախյան պատերազմ
աժ (ազգային ժողով)
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39300513_0:70:1600:970_1920x0_80_0_0_3b1a647b86c9476f1911653c502ba4a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարծում է, որ ընդդիմությունը, տարածքներ հանձնելու մեջ մեղադրելով իշխանությանը, մոլորեցնում է ժողովրդին։ Արշակյանը լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով երեկ ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպին։Երեկ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղեց, որի ժամանակ օգտագործեց «հողերը հանձնել» արտահայտությունը։ Դրանից Փաշինյանը հունից դուրս եկավ և ի պատասխան ասաց, թե իրեն «հող հանձնելու» մեջ մեղադրողների հետ ինքը մատով է խոսել ու մատով էլ խոսելու է։ «Ձեր չափն իմացեք, թափ կտամ մատ և ոչ միայն մատ»,– ասել էր Փաշինյանը` լքելով ամբիոնը։ Նշենք, որ այս արտահայտությունը սոցցանցերում բավականին քննարկվեց և քննադատության արժանացավ։Նրա խոսքով` հիմա էլ ընդդիմությունը շարունակում է իր վրայից պատասխանատվությունը գցել։ Արշակյանը նշեց, որ տարիներ շարունակ գնացել և բանակցել են մի բանի մասին, իսկ հանրությանը կերակրել մեկ այլ բանով։Լրագրողների նկատառմանը, թե Փաշինյանի արած արտահայտությունները տեղի՞ն էին, Արշակյանը խորհուրդ տվեց Փաշինյանի խոսքերի վերաբերյալ հարցերն ուղղել հենց վարչապետին։Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39300513_133:0:1556:1067_1920x0_80_0_0_6cfde6c71db295d93b1120efda973b92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակոբ արշակյան, հայաստան, նիկոլ փաշինյան, արցախ, արցախյան պատերազմ, աժ (ազգային ժողով), «հայաստան» դաշինք
հակոբ արշակյան, հայաստան, նիկոլ փաշինյան, արցախ, արցախյան պատերազմ, աժ (ազգային ժողով), «հայաստան» դաշինք
Ինչո՞ւ ընդդիմությունը նույն բառապաշարով չի խոսում Քոչարյանի, Սարգսյանի մասին. Արշակյան
13:01 03.03.2022 (Թարմացված է: 13:04 03.03.2022) Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ ԱԺ–ում տեղի ունեցած իրարանցմանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարծում է, որ ընդդիմությունը, տարածքներ հանձնելու մեջ մեղադրելով իշխանությանը, մոլորեցնում է ժողովրդին։ Արշակյանը լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով երեկ ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպին։
Երեկ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղեց, որի ժամանակ օգտագործեց «հողերը հանձնել» արտահայտությունը։ Դրանից
Փաշինյանը հունից դուրս եկավ և ի պատասխան ասաց, թե իրեն «հող հանձնելու» մեջ մեղադրողների հետ ինքը մատով է խոսել ու մատով էլ խոսելու է։
«Ձեր չափն իմացեք, թափ կտամ մատ և ոչ միայն մատ»,– ասել էր Փաշինյանը` լքելով ամբիոնը։ Նշենք, որ այս արտահայտությունը սոցցանցերում բավականին քննարկվեց և քննադատության արժանացավ։
«Ընդդիմադիրները մեզ մեղադրում են այն հարցում, որ մենք հանձնել ենք տարածքների 75 տոկոսը։ Բանակցային ողջ գործընթացները` թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք, 7 շրջանները հանձնելու մասին են եղել։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ նույն բառապաշարով չեն արտահայտվում հանրապետության նախկին նախագահների հասցեին»,–ասաց Արշակյանը։
Նրա խոսքով` հիմա էլ ընդդիմությունը շարունակում է իր վրայից պատասխանատվությունը գցել։ Արշակյանը նշեց, որ տարիներ շարունակ գնացել և բանակցել են մի բանի մասին, իսկ հանրությանը կերակրել մեկ այլ բանով։
Լրագրողների նկատառմանը, թե Փաշինյանի արած արտահայտությունները տեղի՞ն էին, Արշակյանը խորհուրդ տվեց Փաշինյանի խոսքերի վերաբերյալ հարցերն ուղղել հենց վարչապետին։