00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցություններն ավարտվեցին. ինչ են պայմանավորվել Ռուսաստանն ու Ուկրաինան

© Sputnik / Александр КряжевՄիխայիլ Պոդոլյակ
Միխայիլ Պոդոլյակ - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
Միխայիլ Պոդոլյակ
Բաժանորդագրվել
Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կայացել է Բրեստում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ժամանակներս հումանիտար միջանցքների կազմակերպման համար կապի և փոխգործակցության ուղիներ կստեղծեն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակի տեղեկացմամբ՝ կողմերը նման պայմանավորվածություն են ձեռքբերել այսօր ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում։
«Հենց նոր ավարտվեց ռուսական և ուկրաինական կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Ցավոք, մենք չունեցանք այնպիսի արդյունքներ, ինչպիսին ակնկալում էինք։ Բավականին մանրամասնորեն քննարկվել է մարդասիրական կողմը, քանի որ այսօր Ուկրաինայի բավականին շատ քաղաքներ շրջափակման մեջ են, դրանցում ստեղծվել է դրամատիկ իրավիճակ՝ կապված սննդի, դեղերի և տարհանման հնարավորությունների հետ»,- նշեց Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքներն արդեն բանակցությունների երրորդ փուլում՝ սեղմ ժամկետներում։
Պոդոլյակը նաև ընթերցեց ռուս-ուկրաինական հանդիպման արդյունքում ընդունած հայտարարությունն ամբողջությամբ։
«Կողմերը փոխըմբռնման են հասել քաղաքացիական խաղաղ բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքների համատեղ ապահովման, ինչպես նաև առավել թեժ մարտերի վայրերում դեղորայքի և սննդամթերքի ապահովման հարցերի վերաբերալ՝ ժամանակավոր հրադադարի հնարավորությամբ այն ժամանակահատվածում, երբ տարհանում է իրականացվելու»,- նշված է տեքստում։
Պոդոլյակը պարզաբանեց՝ խոսքը կրակի ժամանակավոր դադարեցման հնարավորության մասին է և ոչ թե ամենուր, այլ միայն այն վայրերում, որտեղ տվյալ ժամանակահատվածում գործելու են մարդասիրական միջանցքները։
«Այդ նպատակով մոտ առաջիկայում կկազմակերպվեն հատուկ կապի և փոխգործակցության ուղիներ, և կձևավորվեն լոգիստիկ ընթացակարգեր»,- եզրափակեց հայտարարության ընթերցումը։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլն անցկացվել է Բելառուսի Բրեստի մարզում։ Առաջինը կրկին Բելառուսում էր՝ Գոմելի մարզում։
Լրահոս
0