https://arm.sputniknews.ru/20220303/azhum-erkusteq-antujlatreli-barapashar-e-mipy-azh-elujtneri-masin-39345448.html
ԱԺ–ում երկուստեք անթույլատրելի բառապաշար է. ՄԻՊ–ը` ԱԺ ելույթների մասին
ԱԺ–ում երկուստեք անթույլատրելի բառապաշար է. ՄԻՊ–ը` ԱԺ ելույթների մասին
Sputnik Արմենիա
Քրիստինե Գրիգորյանը լարվում է ոչ թե ԱԺ–ում հնչող բառերից, այլ երևույթից։ 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T15:11+0400
2022-03-03T15:11+0400
2022-03-03T15:13+0400
հայաստան
քրիստինե գրիգորյան
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/19/39112932_0:0:1601:901_1920x0_80_0_0_0ab054bf1938e2f78a80fe8f3c442ed5.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անթույլատրելի է համարում ԱԺ–ում պատգամավորների և կառավարության անդամների բառապաշարը։ Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպես կորակի, օրինակ, մարտի 2-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գրանցված միջադեպը։Երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր տվել` օգտագործելով «հողերը հանձնել» արտահայտությունը։ Փաշինյանը հունից դուրս էր եկել և ի պատասխան ասել, թե իրեն «հող հանձնելու» մեջ մեղադրողների հետ ինքը մատ թափ տալով է խոսել ու այդպես էլ շարունակելու է։ «Ձեր չափն իմացեք, թափ կտամ մատ և ոչ միայն մատ»,– ասել էր նա ու լքել ամբիոնը։ Այս արտահայտությունը քննարկման թեմա է դարձել սոցցանցերում։Նա ընդգծեց, որ ինքը լարվում է ոչ թե հնչող բառերից, այլ երևույթից, և հիմա այդ ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու։Ինչո՞ւ ընդդիմությունը նույն բառապաշարով չի խոսում Քոչարյանի, Սարգսյանի մասին. Արշակյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/19/39112932_12:0:1469:1093_1920x0_80_0_0_0d8b40d2138421f1a2bd8eff796af423.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քրիստինե գրիգորյան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով)
հայաստան, քրիստինե գրիգորյան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով)
ԱԺ–ում երկուստեք անթույլատրելի բառապաշար է. ՄԻՊ–ը` ԱԺ ելույթների մասին
15:11 03.03.2022 (Թարմացված է: 15:13 03.03.2022) Քրիստինե Գրիգորյանը լարվում է ոչ թե ԱԺ–ում հնչող բառերից, այլ երևույթից։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անթույլատրելի է համարում ԱԺ–ում պատգամավորների և կառավարության անդամների բառապաշարը։ Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպես կորակի, օրինակ, մարտի 2-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գրանցված միջադեպը։
Երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր տվել` օգտագործելով «հողերը հանձնել» արտահայտությունը։
Փաշինյանը հունից դուրս էր եկել և ի պատասխան ասել, թե իրեն «հող հանձնելու» մեջ մեղադրողների հետ ինքը մատ թափ տալով է խոսել ու այդպես էլ շարունակելու է։ «Ձեր չափն իմացեք, թափ կտամ մատ և ոչ միայն մատ»,– ասել էր նա ու լքել ամբիոնը։ Այս արտահայտությունը քննարկման թեմա է դարձել սոցցանցերում։
«Ընդհանրապես մեր երկրում և Ազգային ժողովում սուր է արտահայտվում քաղաքական բանավեճը, ընդ որում` երկուստեք։ Այն շատ բևեռացված է, ու անթույլատրելի բառապաշար է օգտագործվում։ Ինքս ընտրության ընթացքում առաջարկել եմ ատելության խոսքի հակազդման ուղղված քննարկումներ անցկացնել ԱԺ պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների և առհասարակ քաղաքական գործիչների մասնակցությամբ, որպեսզի նիստերի դահլիճում բառապաշարի հետ կապված կանոններ սահմանվեն»,– ասաց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ ինքը լարվում է ոչ թե հնչող բառերից, այլ երևույթից, և հիմա այդ ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու։