00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազդելու բոլոր մեթոդներն օգտագործվել են․ Զախարովան՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում հակառուսական բանաձևի մասին

© Sputnik / пресс-служба МИД РФՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ (3 մարտի, 2022թ)․ Մոսկվա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ (3 մարտի, 2022թ)․ Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ (3 մարտի, 2022թ)․ Մոսկվա
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ում զբաղվում է շանտաժով և ձեռքերը ոլորելով, որպեսզի երկրները քվեարկեն հակառուսական բանաձևերի օգտին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Արևմտյան երկրները ԱՄՆ-ի գլխավորությամբ անասելի ջանքեր են գործադրել, որպեսզի ապահովեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի իրադրության վերաբերյալ բանաձևի ընդունումը: Ընդ որում, օգտագործվել են պատվիրակության վրա ազդելու բոլոր մեթոդները, աշխատել են ինչպես Նյու Յորքում, այնպես էլ մայրաքաղաքներում։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 2-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել ՝ պահանջելով Ռուսաստանից դադարեցնել Ուկրաինայում հատուկ գործողությունը և դուրս բերել զորքերը։
«Եղել է և՛ բացահայտ շանտաժ, և՛ կաշառելու փորձեր, եղել են նաև պատժամիջոցների սպառնալիքներ։ Ահա այսպես են միջազգային միասնություն կորզել։ Ընդ որում, փաստաթուղթն անվերապահ աջակցություն չի ստացել, տասնյակ երկրներ հրաժարվել են քվեարկել դրա օգտին», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը կոգևորի Կիևի ծայրահեղականներին, ազգայնականներին՝ շարունակել իրենց հանցավոր գործողությունները, որոնց գերին են դառնում խաղաղ բնակիչները։ Բանաձևը կնպաստի ռուսալեզու բնակչության նկատմամբ հետագա ծաղրուծանակի, ուկրաինական քաղաքների բնակելի թաղամասերում խիտ բնակեցված շրջաններում ռազմական տեխնիկայի տեղակայմանը՝ հակառակ միջազգային իրավունքի նորմերին, զենքի կամայական բաշխմանը:
«Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքը ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային հանրության՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անկարողությունը, որպեսզի Կիևի իշխանություններին ստիպեն ստանձնել Մինսկի համաձայնությունների պարտավորությունները», - ասել Է Զախարովան:
ՌԴ-ն շուտափույթ կարգավորում է ակնկալում․ ԱԳՆ-ն՝ Կիևի հետ առաջիկա բանակցությունների մասին
Ավելի վաղ՝ մարտի 3-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ում զբաղվում է շանտաժով և ձեռքեր ոլորելով, որպեսզի երկրները քվեարկեն հակառուսական բանաձևերի օգտին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8-րդ օրը։
Լրահոս
0