https://arm.sputniknews.ru/20220302/ukrainakan-kvoghmn-amn-i-teladranqvov-dzgdzgum-e-banakcutjunnery-lavrvovy-al-jazirajin-39299017.html
Ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները. Լավրովը` «Ալ Ջազիրային»
Ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները. Լավրովը` «Ալ Ջազիրային»
Sputnik Արմենիա
Ռուսաստանում զարմացել էին, որ արևմտյան պատժամիջոցներն ազդել են նաև մարզիկների, լրատվամիջոցների և մշակութային ոլորտի ներկայացուցիչների վրա։ 02.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-02T14:39+0400
2022-03-02T14:39+0400
2022-03-02T15:00+0400
սերգեյ լավրով
պատժամիջոցներ
արևմուտք
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38937404_0:0:1601:901_1920x0_80_0_0_bdd3f99b04b1283e3eefba7ea6f4b409.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ուկրաինական կողմը ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները։ «Ալ Ջազիրային» այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ հանդիպման վայրում ռուսական պատվիրակությունը կսպասի ուկրաինացի բանակցողներին։Լավրովն այլ կարևոր թեզերի մասին էլ է հայտարարել.Նա նշել է, որ Ռուսաստանում պատրաստ էին, որ Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի, բայց զարմացած են, որ այդ սահմանափակումները ազդեցին մարզիկների, մտավորականների, դերասանների, լրատվամիջոցների աշխատողների վրա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
արևմուտք
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38937404_0:0:1499:1124_1920x0_80_0_0_85df99843bfccc5e903739ea5bb4bdb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, պատժամիջոցներ, արևմուտք, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
սերգեյ լավրով, պատժամիջոցներ, արևմուտք, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները. Լավրովը` «Ալ Ջազիրային»
14:39 02.03.2022 (Թարմացված է: 15:00 02.03.2022) Ռուսաստանում զարմացել էին, որ արևմտյան պատժամիջոցներն ազդել են նաև մարզիկների, լրատվամիջոցների և մշակութային ոլորտի ներկայացուցիչների վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ուկրաինական կողմը ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները։ «Ալ Ջազիրային» այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պատրաստ ենք բանակցությունների երկրորդ փուլին, սակայն ուկրաինական կողմը, ԱՄՆ-ի հրահանգով, ժամանակ է ձգում»,- ասել է նախարարն «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ հանդիպման վայրում ռուսական պատվիրակությունը կսպասի ուկրաինացի բանակցողներին։
Լավրովն այլ կարևոր թեզերի մասին էլ է հայտարարել.
Արևմուտքի երկրները հրաժարվել են Ռուսաստանի հետ քննարկել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորումը։
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինային զինաթափելուն, Մոսկվան Կիևին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։
Ուկրաինացի ժողովուրդն ինքն է ընտրում երկրի իշխանությունը, բայց այդ ուժը պետք է ներկայացնի երկրում ապրող բոլոր ազգություններին։
Ղրիմի այս կամ այն կողմի պատկանելության հարցը քննարկման ենթակա չէ, այն Ռուսաստանի կազմում է.
Եթե երրորդ համաշխարհային պատերազմ տեղի ունենա, կլինի միջուկային և կործանարար:
Ռուսաստանը շատ ընկերներ ունի և նրան հնարավոր չէ մեկուսացնել։
Նա նշել է, որ Ռուսաստանում պատրաստ էին, որ Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի, բայց զարմացած են, որ այդ սահմանափակումները ազդեցին մարզիկների, մտավորականների, դերասանների, լրատվամիջոցների աշխատողների վրա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։