https://arm.sputniknews.ru/20220302/rd-i-dem-patzhamijvocnery-chen-karvogh-chazdel-hajastani-vra-finansneri-nakharar-39316628.html
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն կարող չազդել Հայաստանի վրա. ֆինանսների նախարար
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն կարող չազդել Հայաստանի վրա. ֆինանսների նախարար
Sputnik Արմենիա
Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է` կառավարությունն ունի այն ապահովության բարձիկը, որը պետք է օգտագործվի անհրաժեշտության դեպքում։ 02.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-02T20:12+0400
2022-03-02T20:12+0400
2022-03-02T20:12+0400
հայաստան
տիգրան խաչատրյան
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/1511/23/15112324_0:0:1558:876_1920x0_80_0_0_1922d4bff9b8d8e7c8d8318b4e8a2dde.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։Խաչատրյանը վստահեցրեց, որ կառավարությունն ունի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ապահովության բարձիկը` պահուստային ֆոնդը, որը գործադիր պետք է օգտագործի անհրաժեշտության դեպքում։«Մենք հընթացս կներկայացնենք բոլոր անելիքները, որոնք ֆինանսների նախարարության իրավասության սահմաններում պետք է քննարկվեն և ապահովվեն համապատասխան որոշումներով»,- ասաց նախարարը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Փետրվարի 28-ին բելառուսա–ուկրաինական սահմանին կայացած բանակցային առաջին հանդիպումից հետո հայտարարություններ եղան այն մասին, որ երկրորդ հանդիպումը կկայանա Լեհաստանի հետ սահմանային հատվածում։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1511/23/15112324_0:0:1384:1038_1920x0_80_0_0_6ffcac5b3650dd75d710252df2992209.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան խաչատրյան, ռուսաստան, ուկրաինա
հայաստան, տիգրան խաչատրյան, ռուսաստան, ուկրաինա
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն կարող չազդել Հայաստանի վրա. ֆինանսների նախարար
Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է` կառավարությունն ունի այն ապահովության բարձիկը, որը պետք է օգտագործվի անհրաժեշտության դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Մենք ամեն օր հետևում ենք իրավիճակին։ Դուք տեսնում եք, որ յուրաքանչյուր օրվա ընթացքում իրավիճակ է փոխվում։ Մենք, պետական բյուջեի թե՛ եկամտային, թե՛ ծախսային մասին հետևելով, հայտարարելու ենք այն անելիքները, որ ունենք»,– ասաց նա։
Խաչատրյանը վստահեցրեց, որ կառավարությունն ունի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ապահովության բարձիկը` պահուստային ֆոնդը, որը գործադիր պետք է օգտագործի անհրաժեշտության դեպքում։
«Մենք հընթացս կներկայացնենք բոլոր անելիքները, որոնք ֆինանսների նախարարության իրավասության սահմաններում պետք է քննարկվեն և ապահովվեն համապատասխան որոշումներով»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Փետրվարի 28-ին բելառուսա–ուկրաինական սահմանին կայացած բանակցային առաջին հանդիպումից հետո հայտարարություններ եղան այն մասին, որ երկրորդ հանդիպումը կկայանա Լեհաստանի հետ սահմանային հատվածում։